Արաբկիրի թաղապետը հրաժեշտ կտա պաշտոնին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ մոտ օրերս իր պաշտոնին հրաժեշտ կտա Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Բայց նա անգործ չի մնա, քանի որ թերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտադիր է նրան նշանակել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ:
Առայժմ անհայտ է մնում, թե ով է Անտոնյանի փոխարեն նշանակվելու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար: Եթե հաստատվեն այն լուրերը, որ այդ պաշտոնն ազատում են ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակներում դաշնակցությանը տալու նպատակով, ապա Արաբկիրի թաղապետ կդառնա տեղի դաշնակցականներից որևէ մեկը: Այս պահին ակնհայտ է մեկ բան՝ Հրայր Անտոնյանը մտերիմ հարաբերությունների մեջ է Տարոն Մարգարյանի հետ, և նա պաշտոնանկությունից հետո հաստատ անգործ չի մնա:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները