Պատժիչ քայլերի արդյունքում հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է. ԼՂՀ ՊՆ
Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: Բացի վերոնշյալից, ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 /30 արկ/ և 82 /9 արկ/ միլիմետրանոց ականանետեր: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդի կրակոցից ԼՂՀ Մարտունու շրջանում քաղաքացիական անձ է զոհվել
- Շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում