Ռուսաստանն այսօր «փափուկ ուժ» է կիրառում Թուրքիայի նկատմամբ. քաղաքագետ
Գլոբալ աշխարհը փոխվում է նոր բևեռ է առաջանում, այդ բևեռը Ռուսաստանն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից ռուս-թուրքական պայմանագրի հնարավոր չեղարկման հարցին քաղաքագետն ասաց. «Սա Հայաստանի աճուրդի պայմանագիր է եղել, որով շահել է Թուրքիան, Վրաստանը: Պարզվեց, որ դա Ռուսաստանին ոչինչ չի տվել»:
Ըստ քաղաքագետի, Ռուսաստանի այսպիսի քաղաքականությունը ժամանակակից ռազմավարության մեջ կոչվում է «փափուկ ուժի կիրառում»:
«Նույնիսկ վստահ եմ, որ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի, եթե իր շահերը չբավարարվի: Եթե Թուրքիան հակադրությունը շարունակի, գուցեև Ռուսաստանը չեղարկի այդ պայմանագիրը»:
Քաղաքագետը հավելեց, որ այսօր Թուրքիան Ամերիկային է դիմում՝ մեզ ես ընտրելու՞, թե՞ քրդերին. «Եթե վիճակը վատանա, մեզ էլ են քծնելու»: