Չինաստանի օլիգարխներից մեկը մահապատժի է ենթարկվել
Չինաստանի խոշորագույն Hanlong Group ընկերության հիմնադիր, գործարար Լյու Հանը մահապատժի է ենթարկվել: Նրա ղեկավարած Hanlong Group ընկերությունը զբաղվում է երկաթի հանքանյութի արդյունահանմամբ, տեղեկացնում է РБК-ն` վկայակոչելով South China Morning Post-ին:
Դատավճիռը հրապարակվել էր դեռևս նախորդ տարվա մայիսին: Նա մեղավոր էր ճանաչվել քրեական օրենսգրքի միանգամից 13 հոդվածներով: Նախաքննությունը պարզել էր, որ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը գաղտնի կերպով գլխավորել է խոշորագույն հանցավոր մի խմբավորում, որը զբաղվել է սպանություններով, անօրինական խաղասրահներով ու զենքի վաճառքով:
Լյու Հանը մահապատժի է ենթարկվել իրեն մերձավոր 4 մարդկանց հետ միասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում