Պակիստանի նախագահը դեմ է արտահայտվել Սուրբ Վալենտինի օրվան
Պակիստանի նախագահը դատապարտել է իր երկրում Սուրբ Վալենտինի օրը նշելը՝ ասելով, որ այդ տոնը որևէ կապ չունի պակիստանյան ու մահմեդական մշակույթի հետ: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Նախագահ Մամնուն Հուսեյնը, որի դերը Պակիստանում ձևական է, քանի որ իրական իշխանությունը պատկանում է վարչապետին, իր հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Կոհաթ շրջանում արգելել են Սուրբ Վալենտինի օրվա հետ կապված հուշանվերների վաճառքը: Փեշավար քաղաքի իշխանություններն էլ արգելել են փետրվարի 12-ին նշել Սիրահարների օրը՝ դա անվանելով «անօգուտ օր»: Սակայն Պակիստանի շատ բնակիչներ համաձայն չեն նման գնահատականի հետ: