Սաակաշվիլին Ավակովին առաջարկել է դառնալ Ուկրաինայի վարչապետ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ուկրաինական պարբերականներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Օդեսսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մինչև իրենց հանրային վիճաբանությունը առաջարկել է քաղաքական համագործակցության գնալ: Փոխանցում է «Գազետա.ռու»-ն:
«Ինձ հրապարակայնորեն գող անվանելու և դրա դիմաց մեկ բաժակ ջուր դեմքին ստանալուց մեկ շաբաթ առաջ Սաակաշվիլին նստած էր իմ աշխատասենյակում և ինձ առաջարկում էր. «Պայմանավորվենք, դու դարձիր վարչապետ, ես էլ առաջին փոխվարչապետ»: Ես հարցրեցի՝ ինչու՞, որին պատասխանեց հետևյալ կերպ. «Կարծում եմ, որ վարչապետը պետք է «Ազգային ճակատի» ներկայացուցիչ լինի, կամ Տուրչինովը կամ դու, չէ որ դու ամենահաջողակ նախարարն ես»»,-աղբյուրի փոխանցմամբ պատմել է Ավակովը:
Վերջինս նաև հավելել է, որ Սաակաշվիլին գործանականում արդեն իսկ դարձել է Պորոշենկոյի ընդդիմադիրը և մտադիր է գլխավորել այդ ուղղությունը:
Ավելի վաղ Սաակաշվիլին և Ավակովը հանրայնորեն վեճի էին բռնվել այն բանից հետո, երբ Սաակաշվիլին Ավակովին կոռուպցիայի մեջ էր մեղադրել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ