Հիշողությունը կորցրած կանադացին 30 տարի անց հիշել է իր անունը
Կանադայի Սենթ Քեթրինս քաղաքի բնակիչը 51 տարեկանում հիշել է իր իսկական անունը և ծագումը, որը մոռացել էր 1986 թվականին: Գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CNN-ին։
Աղբյուրը հաղորդում է, որ տղամարդը եկել է սոցիալական աշխատողի մոտ և հայտնել, որ իր անունը էդգար Լատյուլիպ է և ծագումով Քիթչեներ քաղաքից է։ 21 տարեկանում հայրենի քաղաքից Նիկարագուայի ջրվեժ տանող ճանապարհին գլխի վնասվածք էր ստացել և մոռացել իր անունն ու բնակավայրը։
Նրա մայրը եզրակացրել է, թե որդուն առևանգել են՝ օգտվելով նրա հաշմանդամությունից։ 30 տարի շարունակ նա անհետ կորած էր համարվում, մինչդեռ այդքան ժամանակ նա ապրել և աշխատել է Սենթ Քեթրինսում։