Դանիացի զույգը ռեկորդ է սահմանել
Դանիացի Մոնիկա և Լարս Շմիդտները համաշխարհային ռեկորդ են սահմանել: Նրանք հայտարարված մրցույթում ամենաերկարն են գրկախառնվել՝ 40 ժամ 43 րոպե 47 վայրկյան: Նախորդ ռեկորդը եղել է՝ 24 ժամ 13 րոպե: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անլով The Local-ին:
Նրանք հաղթել են Սուրբ Վալենտինի օրվան նվիրված մրցույթում: Մրցույթին մասնակցել է 10 զույգ:
Հաղթողները հայտարարել են, որ մրցույթին մասնակցելու պատճառը շատ պարզ է՝ գումարը: Նրանք որպես մրցանակ ստացել են 10 հազար դանիական կրոն (ավելի քան 1,3 հազար եվրո):