Ռուսաստանի և Չինաստանի կենտրոնական բանկերը փորձարկել են դոլարից հրաժարվելու ծրագիր
Ռուսաստանի կենտրոնական բանկն ու Չինաստանի ժողովրդական բանկը մի շարք փորձնական գործարքներ են անցկացրել ռուբլով ու յուանով: Այս գործընթացը, որը նպատակ ունի երկկողմանի առևտրի մի մասը կազմակերպել ազգային արժույթներով, օպերատիվ պատրաստ փուլում է գտնվում և կարող է ակտիվացվել անհրաժեշտության դեպքում:
Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի կենտրոնական բանկի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
2015թ-ի հոկտեմբերից իրականացվող փորձնական ծրագրի շրջանակներում «ռուս և չինացի գործակալների սահմանափակ շրջանակի» հատկացվել է ֆինանսավորում՝ ռուսական ռուբլով և չինական յուանով:
Ազգային արժույթով գործարքը Ռուսաստանի Կենտրոնական բանկի և Չինաստանի ժողովրդական բանկի միջև կազմել է 815 մլրդ. Ռուբլի և 150 մլրդ. Յուան: