Արագածոտնի մարզպետ նշանակվեց ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանը
ՀՀ կառավարությունը հաստատեց Գաբրիել Գյոզալյանին ՀՀ Արագածոտնի մարզպետ նշանակելու որոշումը: Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Գյոզալյանը փորձառու քաղաքական գործիչ է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Գաբրիել Գյոզալյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Նշենք, որ Արագածոտնի մարզպետի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Սարգիս Սահակյանը: Փոփոխությունը պայմանավորված է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ