ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը՝ Շիրակի մարզպետ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հովսեփ Սիմոնյանին Շիրակի մարզպետ նշանակելու որոշումը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացնելով նորանշանակ մարզպետին, ասաց, որ Հովսեփ Սիմոնյանը մարզպետարանում ունի երկարատև աշխատանքային փորձ:
«Նա տեղյակ է մարզի ընդհանուր տնտեսական, սոցիալական գործընթացներին և մեր օժանդակությամբ կկարողանա ակտիվ գործել: Մենք կտեսնենք առաջընթաց այս մարզում»,- նշեց Դավիթ Լոքյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց մարզպետին և մաղթեց արդյունավետ աշխատանք:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Ֆելիքս Ցոլակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ