Նոր վարկեր՝ Նուբարաշենում աղբավայր կառուցելու համար
Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ 2015թ. դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է, որ ՎԶԵԲ-ը ծրագրի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ին կտրամադրի 8 մլն եվրոյի վարկ:
Նիստում նաև հաստատվեց Եվրոպական ներդրումային բանկից նույն ծրագրի համար ևս 8 մլն եվրո ներգրավելու վարկային համաձայնագիրը:
Ծրագրի նպատակն է բարելավվել Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը: Մասնավորապես, նախատեսվում է նոր աղբավայրի կառուցում, վերջինիս համար մասնագիտացված տրանսպորտային միջոցների և սարքավորումների գնում, գոյություն ունեցող աղբավայրի տարածքում մակերեսի մեկուսացում: Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա:
Ծրագրի արժեքը կազմում է 24 մլն եվրո, որից` 8 մլն եվրո վարկ ՎԶԵԲ-ից, 8 մլն եվրո վարկ` Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ), և ևս 8 մլն եվրո դրամաշնորհ նախատեսվում է ներգրավել ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ