Տնտեսություն 09:23 17/03/2016 Հայաստան

Լևոն Գալստյան. Եթե օգտագործենք մեր արևային պաշարը, ապա կապահովենք էներգետիկ անվտանգություն

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Համահայկական բնապահպանական ճակատի նախաձեռնող խմբի անդամ Լևոն Գալստյանը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսակետից դրական քայլ որակեց Ազգային Ժողովի կողմից Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը: Միաժամանակ նա կատարված օրենսդրական աշխատանքը բավարար չի համարում, պետք են  առկա բացերը հստակեցնող ենթաօրենսդրական ակտեր:

«Մենք շատ վատ նախադեպեր ունենք, որ նույնիսկ լավ օրենքներն ու որոշումները վատ մասնագիտական վերլուծության ու քննարկման հետևանքով վատ արդյունք են տալիս: Պետք է լուրջ մասնագետների, նույնիսկ գիտնականների ներուժն օգտագործվի: Պետք է որոշում կայացնելիս առաջնորդվել ոչ թե ինչ-որ մարդկանց, այլ իրականության շահերից ելնելով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Գալստյանը:

Նա նկատեց, որ մինչ օրս հայաստանյան օրենսդրությամբ արևային էներգիայի վերաբերյալ որևէ դրույթ չկար:

Օրենքի ընդունմամբ,  հնարավորություն տրվեց մինչև 150  վտ հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող արևային էներգիայի կայաններ տեղադրել առանց լիցենզիայի:

«Մարդիկ հնարավորություն կունենան օգտագործել բնության տվածը, կայաններ տեղադրել տանիքներին, ստացած էներգիան օգտագործել իրենց կարիքների համար: Իսկ ավելցուկի դեպքում օրենքը հնարավորություն է տալիս վաճառել ՀԷՑ-ին»,-ասաց Գալստյանը, նկատելով, որ օրենքի ընդունումից հետո անհրաժեշտ են մի շարք ենթաօրենսդրական ակտեր, որոնցից մեկով էլ կսահմանվի, թե ինչ գնով է քաղաքացին  իր էլեկտրաէներգիան վաճառելու ՀԷՑ-ին:

«Այդ գնի սահմանմամբ կորոշվի, ոլորտը կզարգանա՞, թե՞ ոչ»,-ասաց նա:

Ոլորտի զարգացման համար, ըստ Գալստյանի, լուրջ արտոնություններ պետք է սահմանվեն: Նա մտածում է, որ կայաններն ավելի էժան կլինեն, եթե դրա մասերը դրսից բերվեն ու Հայաստանում հավաքվեն, այդպիսով նաև նոր աշխատատեղեր կստեղծվեն:

«Ի վերջո, կարելի է  նաև Հայաստանում նման կայանների արտադրություն կազմակերպել: Բացի այդ էլ, ցածր տոկոսադրույքով վարկեր պետք է տրամադրվեն այն մարդկանց, ովքեր ցանականում են նման կայաններ տեղադրել»,-նշեց Գալստյանը, ավելացնելով, որ նման կայանների տեղադրումը բավականին թանկ արժե:

Օրինակ, միջին մակերեսով բնակարանի համար նախատեսված կայանի տեղադրումն ամենաքիչը կարժենա 5-6 հազար դոլար:

«Եթե մի քանի հոգի տեղադրեն, մարդիկ տեսնեն, որ արդյունավետ տարբերակ է, ժողովուրդը կսկսի մասայական կերպով նման կայաններ տեղադրել, ինչպես եղավ արևային ջրատաքացուցիչների դեպքում»,-ասաց Գալստյանը:

Համահայկական բնապահպանական ճակատի նախաձեռնող  խմբի անդամը նկատեց, որ արևային էներգիայի արտադրության պարագայում բնության պատճառած վնասն էլ անհամեմատ ավելի քիչ է:

«Եթե մենք կարողանանք օգտագործել մեր ունեցած արևային լուրջ պաշարը, ապա կկարողանանք հասնել էներգետիկ անվտանգության ու անկախության: Եթե եվրոպական երկրներն իրենց ջերմային ու արևային էներգիայի պայմաններում կարողանում են ապահովել իրենց ծախսած էներգիայի 20-30 տոկոսը, մենք կարող ենք ապահովել 50-60 տոկոսը: Գերմանիայի համամետ մեր պոտենցիալը 2 անգամ ավելի շատ է, իսկ Գերմանիան այսօր մոտեցել է 25-30 տոկոսի»,-ասաց նա:

Գալստյանը նկատեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում կայանների տեղադրման ծախսերն արագորեն կրճատվել են, ու այդ միտումը շարունակվում է: Շուտով այն մրցունակ էլեկտրաէներգիա է լինելու:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԱԺ-ն միաձայն ընդունել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Պատգամավորներին նախագիծը ներկայացնող  էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը հայտնել է, որ առաջարկվող փոփոխություններով միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական նոր հզորություններ, այդ թվում՝ արևային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթևացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը՝ նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից: Դրա արդյունքում կդիվերսիֆիկացվի ՀՀ տնտեսությունը՝ էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների ապահովման և նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից և կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը:

ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը նշել է, որ  փաթեթի ընդունումը կարևոր նշանակություն կունենա երկրի տնտեսական, էներգետիկ անկախության և անվտանգության ամրապնդման համար: Հովհաննես Մարգարյանը կարևորել է նախաձեռնությունը և նշել, որ այն թույլ կտա էլեկտրաէներգիայի բնագավառում ունենալ խնայողություններ, ինչպես նաև հարկային արտոնություններ կտրվեն իրականացնողին՝ նոր վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման ժամանակ: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, կողմ լինելով նախաձեռնությանը, նշել է, որ նման օրենքները պետք է ընդունել ծրագրային դիտակետով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}