Սպորտ 14:58 24/03/2016 Հայաստան

Ոչ սիրային եռանկյունի՝ ՀՖՖ նախագահ-ՀՀ ֆուտբոլի հավաքական-ֆուտբոլասերներ

Երեկ, այսօր սոցցանցերում ֆուտբոլասերները բուռն քննարկում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը «Ֆուտբոլ+»-ին, որում ասել էր. «Մասնակցելու եմ հավաքականի կազմի ընտրությանը, ու որևէ մեկը բարոյական իրավունք չունի ինձ մեղադրելու այդ հարցում»։

Հարցազրույցը ներառում էր «Չհրավիրված չորս ֆուտբոլիստների մասին», «Գոլ «կերանք» Ռոբերտ Արզումանյանի մեղքով, Տարոն Ոսկանյանը սայթաքեց, բայց բոլորը Տարոնին մեղադրեցին և կոտրեցին նրան», «Խաղ ծախելու և դավաճանության մասին», «Նորեկների մասին», «Մարզումների բաց ու փակ լինելու, հավաքականի գաղտնիքները հրապարակելու մասին» և այլ ենթավերնագրեր։

Քանի որ ֆուտբոլասերները ցանցերում քննարկում են Հայաստանի հավաքականի խաղերը բոյկոտելու թեման, Panorama.am-ը որոշեց մի քանի ֆուտբոլասերների հարցնել, թե կոնկրետ ինչից են դժգոհ։

Ներկայացնում ենք «քաղը»։

Առաջին ֆուտբոլասեր (ֆորվարդ սիրող, ես կասեի).
«Նախևառաջ.  Ամենակարևոր պնդումը, թե՝ ՀՖՖ նախագահը խառնվել, խառնվելու է և պետք է խառնվի հավաքականի գործերին և կազմի ընտրությանը,  բացարձակապես սխալ ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է։ Իրեն հարգող ոչ մի ամբիցիոզ մարզիչ չի համաձայնվի աշխատել նման պայմաններում։ Երբ իր աշխատանքին խառնվում է, ըստ էության, զուտ ադմինիստրատիվ ֆուկցիաներ ունեցող պաշտոնյան,  արդյունքում հավաքականի ղեկին են հայտնվում  Ռուբեն Հայրապետյանի կամակատարները, և այս պայմաններում հաջողությունը կախված է միայն երջանիկ պատահականությունից,  իրադարձությունների շաաատ դրական ընթացքից և տղաների անձնական տրամադրվածությունից։ Ինչպես որ եղավ Եվրո 2012 -ի ընտրական փուլում։  

Երկրորդ. 3 տղաների հետ կապված։
Ինչ  ասել է՝ արգելել եմ։ Մարդուն այլևս չհրավիրել հավաքական, քանի որ նա իբր (ինչին ես չեմ հավատում) ժպտացել կամ ծիծաղել է պարտությունից հետո`լուրջ ֆեդերացիայի ղեկավարին հարիր պատճառաբանություն չէ։ Մեղմ ասած։  Ինչ վերաբերում է Ռոբերտ Արզումանյանին.  եթե իրոք կան ԱՆՀԵՐՔԵԼԻ  ապացույցներ առ այն, որ նա առնչություն ունի խաղի վաճառքի հետ, ապա հարկ է պարոն Հայրապետյանի հիշեցնել, որ դա քրեորեն պատժելի արարք է, և նա պարտավոր է այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին, այլ ոչ թե հանդես գալ մերկապարանոց հայտարարություններով։ Իսկ հաշի առնենք այն, որ դա չի արվում,  ապա մնում է ընդամենը մեկ եզրակացություն՝ նա դրանք չունի։ Մեկ էլ ՖԱՖ-ի պահը.  կարծում եմ ֆեդերացիայի նախագահը ոչ թե պետք է անիմաստ պատրազմի սրտացավ երիտասարդների հետ, այլ զբաղվի գործով»։

Երկրորդ ֆուտբոլասեր.
«Քանի որ հարցը գնում է ազգային հավաքականի մասին, ու այն, որ ֆեդերացիայի նախագահը հակասական հայտարարություններ է անում, բացի այդ՝ գործողությունները չեն բխում հավաքականի շահերից ու, ընդհանրապես՝ ֆուտբոլի զարգացման շահերից, միայն բացասական տրամադրություն ա առաջացնում երեկվա հայտարարությունը:  Մասնավորապես՝  հայտարարել էր, որ ինքը մարզիչների աշխատանքի մեջ չի խառնվում, բայց երեկ ցույց տվեց ու ասաց՝ խառնվելու եմ։ Հավաքականի լավագույն խաղացողները անհասկանալի պատճառներով չեն խաղում ՝բավարար չեն այն հիմնավորումները, որ ասվում է, թե իբր Յուրան խաղ չէր ցույց տալիս, կամ պարտությունից ավտոբուս նստելուց բերանը մինչև ականջները բացել էր: Դրանք «քուչի» հիմնավորումներ են: Ու ընդհանրապես՝ մի մարզաձևում, երբ սկսում է ստավկաների ու խաղ ծախելու սկանդալային իրողություն առաջ գալ ու դա դառնում է հանրության սեփականությունը՝ խայտառակելով երկրի ֆեդերացիայի համբավը արտերկրում, այդտեղ կադրային, ֆինանսական կամ այլ գործողությունները բացասական տրամադրություն են առաջացնում, մանավանդ՝ ֆուտբոլի զարգացման տեմպերի ու հավաքականի հաղթական խաղերի բացասական սալդոյի պայմաններում:

Երրորդ ֆուտբոլասեր.
«Իմ կարծիքով` հավաքականում այս կամ այն ֆուտբոլիստի խաղալ-չխաղալու հարցը պետք է որոշի պրոֆեսիոնալ մարզիչների թիմը, ոչ թե ընդամենը ֆուտբոլային բիզնեսով զբաղվող ու խիստ անձնական, կանխակալ  վերաբերմունքով ուղղորդվող ավատատիրոջ տրամադրությունը: Իսկ եթե իրեն հայտնի են կուլիսային լուրջ դրդապատճառներ նման հայտարարություն անելու համար, ավելի լավ կլինի հրապարակային բարձրաձայնի դրանց մասին»:

Չորրորդ, հայրենասեր ֆուտբոլասեր.
«Ֆուտբոլ սիրում եմ, բայց մեր հավաքականին երկրպագում եմ այնքանով, որքանով որ մերն է, մի քանի ֆուտբոլիստից ավել չեմ ճանաչում: Բայց երևույթի մասին կարող եմ հետևյալ գնահատականը տալ:

Նորմալ երկրներում ֆուտբոլի ֆեդերացիաները հոգում են ազգային հավաքականների նյութական կարիքները, ապահովում են մարզվելու համար անհրաժեշտ պայմաններով, բանակցում են միջազգային ֆեդերացիաների հետ տարբեր առաջնություններին  հավաքականի մասնակցության հարցերի շուրջ, կազմակերպում են այդ գործընթացը, և այլն: Այսինքն՝ ֆեդրացիայի խնդիրն է վարել բացառապես ադմինիստրատիվ հարցեր: Ֆեդերացիան ևս մեկ կարևորագույն խնդիր ունի՝ դա հավաքականի համար որակյալ մարզիչ ձեռք բերելն է, ով պատասխանատու է ֆուտբոլիստների խաղի որակի, արդյունավետության և թիմային ոգու ձևավորման համար: Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, ոչ մի աղերս չունի  նշված օրինաչափ պրոցեսի հետ: Մարզիչը սկզբունքորեն կարող է ֆուտբոլիստին հեռացնել հավաքականից, որովհետև նա ունի դրա իրավունքը և վճարելու է դրա համար իր պաշտոնաթողությամբ, եթե նրա որոշումը իրեն չարդարացնի: Օրինակ 2008թ-ին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը հավաքական չկանչեց համաշխարհային ֆուտբոլի աստղ, Մադրիդի Ռեալի առաջատար Ռաուլին և կարողացավ Իսպանիայի հավաքականի համար նվաճել Եվրոպայի առաջնության գավաթը՝առանց Ռաուլի: Նման որոշումների գինը պետք է լինեն հենց նմանատիպ նվաճումները: Մեր հավաքականը առանց այդ էլ ունի խաղի արդյունավետության և առհասարակ որակական լուրջ խնդիրներ: Դրան գումարվում է  Ֆեդերացիայի ամբողջատիրական վարքը՝ ֆուտբոլիստների, հավաքականի, մարզչի գործողությունների նկատմամբ: Հավաքականից ֆուտբոլիստների հեռացնելու իրավունքը պետք է տրված լինի միայն մարզչին, իսկ Ֆեդերացիայի գործը որակյալ մարզիչ բերելն է, ով մեր թիմը դուրս կբերի այս ճահճից»։

Հինգերորդ ֆուտբոլասեր (կարելի է ասել՝ ծաղիկ կարծիքով).
«Իրականում Նեմեցը ճիշտ  է։ Այլ հարց է, որ ինքը մի քիչ բռի է։  Ֆուտբոլիստները այստեղ իրենց խնայում են, որ տրավմա չստանան. Դե՝ չես կարող մարդուն ստիպես, որ նվիրված լինի հայրենիքին։ Հարցի մյուս կողմն էլ Նեմեցի բռիությունն է. կոշտ ձևերով է խնդիրներ լուծում»։

Այսպիսով՝ այս պահին ձևավորվել է ոչ սիրային մի եռանկյունի՝ ՀՖՖ-ՀՀ ֆուտբոլի հավաքական-ֆուտբոլասերներ գագաթներով։ Ես, որպես բացարձակապես սպորտով չհետաքրքվող մարդ, կողքից նկատեմ միայն, որ երբ ասվում է՝ «ոչ ոք բարոյական իրավունք չունի ինձ...», ապա նա կարող է ֆուտբոլում ապահովել «բարոյական հաղթանակներ» միայն։

Հավաքեց ու կողքից անտարբեր նկատեց՝ Անահիտ Ոսկանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}