Իրավունք 14:07 24/03/2016 Հայաստան

ՃՈ պետի տեղակալն արձագանքում է ԱՄՆ Պետդեպի «մեղադրանքներին»

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

ԱՄՆ պետդեպարտամենը Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին տեղեկացնում է, Հայաստանում հասարակական տրանսպորտն էժան է, սակայն անվտանգ ու հարմարավետ չէ:

«Միկրոավտոբուսներն այստեղ առավել վտանգավոր են, քան հասարակական տրանսպորտի մյուս տեսակները: Դրանք հաճախ գերբեռնված են ու վատ պահպանված: Չեն պահպանվում անվտանգության ընդհանուր կանոնները, դրանք հաճախ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից են դառնում»,-ասված է պետդեպի կայքում:

Այստեղ անուղղակի և ուղղակի մի շարք մեղադրանքներ կան՝  հայ վարորդների, ճանապարհային ոստիկանության, ինչպես նաև տրանսպորտի ու կապի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների հասցեին:

ԱՄՆ կառավարությունն իր քաղաքացիներին նաև խորհուրդ  է տալիս չճամփորդել գիշերով, քանի որ ճանապարհները վատն են. «Բացառությամբ կենտրոնական մի քանի մայրուղիների, հիմնական ճանապարհները վատ վերանորոգված են, որտեղ կարելի է բախվել ասֆալտի մակերեսի ձգվող մեծ փոսերի: Որոշ ճանապարհներ նոր քարտեզների վրա չկան»:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հրապարակված տեղեկությունները մեկնաբանելուց զերծ մնաց: Նա ասաց, որ Հայաստանի ԱԳՆ պաշտոնական էջում էլ հայաստանցի ճամփորդների համար ընդհանուր տեղեկություններ ու խորհուրդներ են հրապարակվել,  սակայն առանձին երկրների համար այս պահին  նման տեղեկություններ չկան: Առանձին դեպքերում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել դեսպանություն ու ստանալ պատասխաններ:

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը Panorama.am-ի հետ զրույցում ՃՈ-ին ուղղված մեղադրանքները չափազանցված համարեց, չբացառեց, որ մի քանի դեպքեր եղել են, սակայն դրանք չպետք է ընդհանրացնել: Նրա խոսքով, երթևեկության կուլտուրայի մակարդակի բարձրացումը տեսանալի է, և դա կարող են փաստել նաև քաղաքացիները:

ԱՄՆ պետդեպը նշում է. «Վարորդները հաճախ են անտեսում երթևեկության կանոնները՝ այդպիսով վտանգավոր վիճակ ստեղծելով ճամփորդների համար: Գիշերը երթևեկելիս հատկապես պետք  է ուշադիր լինել: Հետիոտները հաճախ առանց նախազգուշացման, հատում են մութ փողոցը՝ կրելով մուգ հագուստ: Վազանցը գնալով լուրջ խնդիր է դառնում  հայաստանյան փողոցներում ու մայրուղիներում: Ագրեսիվության զոհ դառնալու վտանգը նվազեցնելու համար պետք է զիջել նման վարորդներին»:

Տոնոյանն ասաց, որ ՃՈ-ն երթևեկության ցանկացած խախտման ժամանակ հստակ գնահատական է տալիս, դա վարչական իրավախախտում է, և նման յուրաքանչյուր դեպքում արագ արձագանք է տրվում:

«Հայ վարորդներն ագեսիվ չեն, միգուցե ազգային խառնվածքով պայմանավորված կա շտապողականություն, բայց դա ներկայացնել որպես ագրեսիվություն, սխալ մեկնաբանություն է»,-ասաց ՃՈ պաշտոնյան:

Ինչ վերաբերում է վազանցին, ապա Տոնոյանի խոսքով, 2012-ից հետո, երբ սկսեցին խախտումների արձանագրման նպատակով տեսահսկման սարքեր տեղադրել, վազանցի դեպքերի ինտենսիվ նվազում է նկատվում:

ԱՄՆ կառավարությունն իր քաղաքացիներին զգուշացնում է, հանգստյան օրերին  հատկապես Երևան-Ծաղկաձոր, Երևան-Սևան ճանապարհներին ավելանում է հարբած վարորդների թիվը: Ոստիկանությունը կփորձի կանգնեցնել վտանգավոր վարորդներին, բայց Երևանից դուրս նրանց ներկայությունը սահմանափակ է:

ՃՈ պետի տեղակալը, վկայակոչելով վիճակագրությունը, ասում է, որ այս առումով էլ նվազման միտում կա:
«Ճանապարհային ոստիկանության կողմից մշտապես ստուգայցեր են անցկացվում, հատկապես ամռանը հանգստյան օրերին, երբ և Սևան, և Ծաղկաձոր հոսքը շատ է լինում: Կանխարգելիչ միջոցառումներից բացի, խստացվել է օրենսդրությունը նմանատիպ վարք դրսևորող վարորդների նկատմամբ: Եթե նախկինում հարբած վարելու համար տուգանքը 100 հազար դրամ էր, ապա հիմա 200 հազար դրամ է, երկրորդ անգամ կրկնվելու դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվություն»,-ասաց Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը:

Երևանից դուրս ոստիկանների  սահմանափակ լինելու վերաբերյալ դիտարկմանն էլ Տոնոյանը պատասխանում է՝ շատ են տեսահսկման սարքերը, դրան գումարած ամռան ամիսներին հենց այս ուղղություններով կիրառվում են շարժական արագաչափեր:

«Բացի այդ էլ հենց այդ ճանապարհներին ամռան ամիսներին ավելանում են ՃՈ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերը հատկապես վտանգավոր ճանապարհահատվածներում, նրանք իրականացնում են շուրջօրյա հերթապահություն: Գիտեք, նաև  առողջապահության նախարարության կողմից շտապ օգնության հերթապահ կայաններ են գործում»,-ասաց նա:

Պետդեպի էջում նշվում է, որ ճանապարհներին հանցագործության դեպքեր հազվադեպ են լինում, սակայն եղել է,  երբ ոստիկանները կաշառք են վերցրել, երբեմն էլ անհարկի անհարմարություններ են ստեղծել ամերիկյան վկայական  կամ միջազգային վարորդական լիցենզիաներ ունեցող վարորդների համար:

«Կաշառքի  վերաբերյալ տեղեկատվության չեմ տիրապետում, և չկա»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:

Ինչ վերաբերում է ամերիկյան վարորդական վկայականներին, ապա Տոնոյանի խոսքով, ՀՀ-ն ընդունում է բոլոր տեսակի վկայականները, որոնք համապատասխանում են 1968 թ. նոյեմբերի 8-ի Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայով, ինչպես նաև դրանում հետագայում կատարված լրացումներով, փոփոխություններով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին:

«Դա նշանակում է, որ վարորդական վկայականի վրա լատինատառ ու արաբական թվերով պետք է հստակ գրված լինի տրանսպորտային միջոցը վարող անձի վերաբերյալ տվյալներ: ԱՄՆ քաղաքացիները հաճախ վարում են ազգային վարորդական վկայականով, որը չի համապատասխանում հիշյալ կոնվենցիայի պահանջներին, իրենք ունենում են նաև միջազգային վարորդական բազմաթերթ վկայականներ, որոնք ընդունված են Հայաստանում, ու ոչ մեկ իրավասու չէ նման վկայական ներկայացնողին ինչ-որ անհարկի պահանջներ ներկայացնել: ՃՈ աշխատակիցներն այս առումով լավ պատրաստված են»,-մանրամասնեց Արթուր Տոնոյանը:

Պետդեպի էջում գրված է. «Երևանը Իրանին ու Վրաստանին կապող ճանապարհները ծանրաբեռնված են, երբեմն երկար ժամանակ է պահանջվում ոստիկանության ու շտապ օգնության մեքենաների՝ հեռավոր շրջաններ հասնելու համար»:

ՃՈ պետի տեղակալն այս նկատառմանը ևս միանշանակ չի վերաբերվում. «Մի քանի կիլոմետրը մեկ մենք ունենք հենակետեր, ահազանգի դեպքում արագ արձագանքում են, ես չեմ տիրապետում տեղեկությունների, որ ուշացման դեպքեր են եղել: Ճանապարհային ոստիկաններն են, որ ձմռան ամիսներին էլ, դուք տեսնում եք, մարդկանց օգնում են, տեղ հասցնում սառույցի, բքի պայմաններում: Եթե ամեն ինչ հարթ ու հեշտ լիներ, ապա ճանապարհապարեկային ծառայության 50 տոկոսը կկրճատվեր»:

«Տարբեր բնակավայրերում վաճառվող բենզինի որակը տատանվում է: Ճամփեզրերին բանկայով ու այլ տարաններով բենզին կամ այլ վառելանյութ վաճառողներն արժանահավատ չեն»,-ասված է պետդեպի կայքի տրանսպորտ և ճամփորդություն բաժնում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}