Ստեփանակերտի ԲԿ-ում այս պահին բուժում է ստանում 5 վիրավոր, վիրավորված երեխաների մոտ էլ առկա է դրական դինամիկա
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 5 վիրավոր: Ինչպես Panorama.am-ին հայտնեցին ԼՂՀ առողջապահության նախարարությունից, վիրավորներից Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը` կայուն ծանր է, դրական դինամիկայով:
Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը` կայուն:
Ըստ նախարարության՝ այսօր առավոտյան Հանրապետական բժշկական կենտրոն է ընդունվել 1973 թ-ի ծնված Արթուր Արզանգուլյանը` վերին ձախ վերջույթի բազմաբեկորային կույր վնասվածքով, ձախակողմյան տրավմատիկ հեմոպնևմոթորաքսով, մետաղյա բեկոր վերել աորտայի առաջնային պատի վրա: Կատարվել է պլևրալ խոռոչի դրենավորում, վերին վերջույթների կույր վիրավորումների մշակում:
Ինչ վերաբերում է հթիռակոծության հետևանքով վիրավորած երեխաներին, ապա «Արևիկ» ՄԲՄ-ում բուժվող վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է, Գևորգի Գրիգորյանն ընդհանուր անզգայացմամբ վիրակապվել է, երկրորդային մշակման է ենթարկվել վերքը, շարունակվում է ինտենսիվ բուժումը, առկա է դրական դինամիկա: Առողջապահության նախարարության աջակցությամբ Վարդան Անդրեասյանն այսօր կվիրահատվի, կտեղադրվի արտաքին ֆիքսացիայի ապարատը: Վարդան Անդրեասյանի մոտ ևս դրական դինամիկա է արձանագրվել:
ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով, արյան բավարար պաշարով: Արտակարգ ռեժիմով են աշխատում բժշկական հաստատությունները և շտապօգնության ծառայությունը:
Ստեփանակերտ է վերադարձել նաև Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը: Արդեն երրորդ օրն է Արցախում են նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը և կենտրոնի առաջատար մասնագետներն` Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արամ Բադալյանը, Նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վահրամ Համբարձումյանը, վիրաբույժ Անդրանիկ Օհանյանը, անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր Հովհաննիսյանը: Երևանից ժամանած մասնագետները տեղի բժիշկների հետ աշխատում են Ստեփանակերտի և շրջանների բժշկական հաստատություններում:
Արցախ է բերվել նաև «Էրեբունի» ԲԿ շտապօգնության 2 մեքենա` ռեանիմոբիլ, որոնք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով` վիրավորներին տեղում բժշկական օգնություն ցուցաբերելու, արագ և անվտանգ Երևան տեղափոխելու համար:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից ուղարկվել են դեղամիջոցներև բժշկական պարագաներ, պոլսօքսիմետրեր, որոնք կտրամադրվեն նաև զիվորական հոսպիտալին:
Հարակից հրապարակումներ`
- Վիրավորված զինվորների վիճակը կայուն է. հոսպիտալի փոխտնօրեն
- Երևանի Զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 10 զինծառայող
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաները դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է
- Արցախում վիրավորվածներից մեկը տեղափոխվել է Երևան
- Ասատուրյան. Ստեփանակերտի հոսպիտալից Երևան է տեղափովել վիրավոր երեք զինծառայող
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին