Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը հակառակորդը շարունակել է արկակոծել առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը. ԼՂՀ ՊՆ
Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր:
«Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Դեպքերի հետագա զարգացման մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում»,- նշվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում