Պայմանագրային զինծառայողը Բերդից տեղափոխվել է Երևան
Տավուշում նախօրեին հակառակորդի գնդակից վիրավորված պայմանագրային զինծառայողը գիշերը Բերդի հոսպիտալից տեղափոխվել է Երևան: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Բերդի զինվորական հոսպիտալի ղեկավար Էդիկ Գրիգորյանը:
«Նրա վիճակն այժմ կայուն է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Տավուշում փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Զորի Աշրաֆյանի վիճակին, ապա Գրիգորյանն ասաց, որ վնասվածքը թեթև է եղել, նրան հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել:
Հարակից հրապարակումներ`
- Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ակտիվացումը չորս նպատակ կարող է հետապնդել. Տ. Աբրահամյան
- Զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ
- Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ