Մշակույթ 19:26 16/04/2016 Հայաստան

Հակառակ դեպքում ճարտարապետությունից մնալու է միայն արհեստի բաղկացուցիչը

Հեղինակ` Տաթևիկ Մանուկյան

«Հեղինակավոր ճարտարապետների հետ շփումները, ցավոք, շատ հազվադեպ են: Չգիտեմ՝ ինչն է պատճառը, բայց մենք մեկուսացման մեջ ենք, և շատ հաճախ մեր իսկ մեղքով, քանի որ ուշադիր չենք, չենք հետևում աշխարհում ընթացող երևույթներին /խոսքս մասնագիտական ոլորտների մասին է, բայց դե ոչ միայն/»: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «ԱՐԽկոոպ» ճարտարապետական ավեստանոցի ճարտարապետ  Արսեն Կարապետյանը, ով ներկա է եղել ապրիլի 15-ին Երևանում Մոսկվայի հանրահայտ МАРШ ճարտարապետական դպրոցի ռեկտոր Եվգենի Ասսի, դպրոցի տնօրեն Նիկիտա Տոկարևի, ճարտարապետության քննադատ Նիկոլայ Մալինինի և Ռուսաստանում «թղթե ճարտարապետության» ուղղության հիմնադիրներից մեկի` ճարտարապետ Ալեքսանդր Բրոդսկու հետ հանդիպմանը: Հանդիպման կազմակերպիչներն են եղել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Մոսկվայի МАРШ ճարտարապետական դպրոցը և ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը: Հանդիպմանը մասնակցել են ճարտարապետներ, արվեստաբաններ: 

«Եվ եթե կոնկրետ Բրոդսկու և Ասսի մասին խոսեմ, իրենք շատ տարբեր են, սկզբունքորեն տարբեր փիլիսոփայություն և մոտեցումներ ունեն, բայց երկուսն էլ բացառիկ որակի արվեստագետներ են: Ընդ որում այն որակի, որը չի չափվում նախագծված, կառուցված և շահագործման հանձնված անշարժ գույքի քառակուսի մետրերով: Եվ մենք պետք է առիթներ գտնենք այս տիպի մարդկանց հետ շփումները և, ինչու ոչ, համատեղ գիտական կամ ուրիշ աշխատանքը դարձնենք պարբերական: Գումար գտնենք և հրավիրենք լավագույն մասնագետների, որոնք տիրապետում են նաև խոսքի և կարող են առնվազն դասախոսություն կարդալ: Հակառակ դեպքում ճարտարապետությունից մնալու է միայն  արհեստի բաղկացուցիչ»,- ասաց նա՝ հավելելով, որ նախկինում Հայաստանի ճարտարապետները միշտ եղել են աշխարհի զարգացումների առաջնագծում, այսօր, ցավոք, այդպես չէ, շատ հետ են:

Ալեքսանդր Բրոդսկի

Տարբեր մրցույթներում հաղթած, 2001-ին Միլանի տրիենելում «Եվրոպայի լավագույն նկարիչ» ճանաչված  Ալեքսանդր Բրոդսկին, ռուս արվեստաբան, ճարտարապետության քննադատ Գրիգորի Ռևզինի համոզմամբ, անկասկած, կներկայացնի մեր ժամանակները նաև ապագայում. «Նրան չեն նախանձում, եթե նախանձում են, ապա թաքցնում են դա: Նա մարդկանց մոտ արթնացնում է քնած լավագույն զգացմունքները»:

«Չեմ հիշում Բրոդսկու որևէ գործը՝ 1980-ականների «թղթե ճարտարապետություն»-ից մինչև  2008-ին ստեղծված ինստալյացիաներ, որոնք գործընկերների կամ հանդիսատեսի կողմից քննադատվեին: Բոլոր գործերն ընդունվել են հիացմունքով»,- գրել է նա:

2006-ին Վենետիկի Բիենալեում նա ներկայացրել է Ռուսաստանը: «Ցուցահանդեսի ժամանակ ես կրկնեցի այն բառերը, որոնցով Դմիտրի Բիկովը նկարագրել էր Պաստեռնակի բանաստեղծությունները՝ «Բրոդսկու ստեղծածը՝ «երջանկության ակնթարթային ներարկում»»:

«Ալեքսանդր Բրոդսկու երկու մասշտաբային ինստալյացիաներ (Նյու Յորք, Մոսկվա), ըստ էության, իրենցից ներկայացնում են «չմոռացված իրերի կատալոգ». անվերջանալի սեղաններ, մանկական մեքենաներ, գրքեր, Լենինի կիսանդրին, ակնոցներ, ատրճանակ, հին հեռուստացույց, հեռախոս, մատիներ, գրիչներ և այլն, իրեր, որոնք շրջապատել են մարդկանց կյանքում և նույնիսկ դեռ կշրջապատեն:  Բրոդսկին նախ և առաջ ճարտարապետ է, այլ ոչ թե նկարիչ:  Նկարիչներից որևէ մեկի հետ նրան հնարավոր չէ համեմատել, իր ոճով, պոետիկությամբ նա որևէ մեկին նման չէ:

Սկզբունքորեն, Բրոդսկու աշխարհը կարելի է անվանել «կախարդական հեքիաթի աշխարհ»: Հեքիաթի առանձնահատկությունը (ի տարբերություն լեգենդի, և այլ քնարական ժանրերի), այն է, որ այն տեղի է ունենում ամենօրյա աշխարհում՝ խոհանոցում, սենյակում, սարայում, սովորական իրականության մեջ: Բայց այն ամենը, ինչ նրանում կա, դա «այն» չէ, այլ «ով», բոլոր առարկաները՝ սուբյեկտներ են: Աթոռը, ափսեն, գդալը, կարտոֆիլը ցանկացած պահի կարող են խոսել, օգնել, վիրավորվել: Նրանք միշտ  ինչ-որ ձևով առկա են, իսկ եթե առկա չեն, նշանակում է, որ չեն ուզում մասնակցել այդ հեքիաթին և սպասում են հաջորդին:  Բրոդսկու մոտ ամեն ինչ այդպես է տեղի ունենում, և ճարտարապետությունը, որը նա կկառուցեր, իր գաղափարով պետք է այդպիսին լիներ, որպեսզի դրանում խոսեն պատուհանները, դռները, պատերը, հատակն ու առաստաղը: Պետք է խոսեն լուրջ բաների մասին:  Իրականում, «թղթե ճարտարապետությունը», որը նա Ուտկինի հետ նկարեց 80-ականներին, հենց այդպիսին էր»,- գրել է արվեստաբանը:

Եվգենի Ասս
Ճարտարապետ մինիմալիստ, նկարիչ, դիզայներ Եվգենի Ասսն իր ճարտարապետությամբ ուզում է ինչ-որ կերպ արտացոլել  մարդկային գոյության արժեքը, որը նրա համար վերջնական և միակ արժեքն է: Նա մի շարք ճարտարապետական ծրագրերի հեղինակ է, տարբեր բիենալեների մասնակից: Ճարտարապետը խոստովանել է, որ նկարում է միշտ, բայց ինքը հաճախ չի հասկանում՝ ինչու, ինչ, և դասախոսւթյունների ժամանակ խոսում է երբեմն բաների մասին, որոնք ոչ միայն լսարանի, այլ նաև հենց իր համար են: Նրա գրաֆիկան՝ միաժամանակ պարզ և բարդ, ունի տարբեր նշանակություն: Եվգենի Ասսի մասին ասում են՝ ճարտարապետ, ով չի ամաչում հայտնել իր կարծիքը: 

Ալեքսանդր Բրոդսկու և Իլյա Ուտիկինի «թղթե ճարտարապետություն»

Լուսանկարները՝ m-arch.livejournal.com կայքից: 

«Ասս ճարտարապետների» աշխատանքներից

Լուսանկարները՝ www.asse.ru կայքից: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:34
Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողների ու մրցանակակիրների ցանկը։ Հունահռոմեական ոճի...
Աղբյուր` Panorama.am
23:06
Իրանցի վերլուծաբանը հայտարարել է, որ Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով գործող ռազմակայանների մասին...
Աղբյուր` Panorama.am
22:51
Հայաստանը չի կարող՝ որպես չեզոք, արտադաշինքային պետություն հանդես գալ. Ռուբեն Սաֆրաստյան
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է....
Աղբյուր` Panorama.am
22:28
Իմնեմնիմի փոդքասթի 92-րդ թողարկումը մեկնարկել են Ղազարյանի և Մարգարյանի հերթապահությամբ
Մեկնարկել է Իմնեմնիմի փոդքասթի 92-րդ թողարկումը։ Այսօր հերթապահներն են Էդգար Ղազարյան, Նարեկ Մարգարյան։ հաղորդման հյուրերն են հյուրեր՝ Ա....
Աղբյուր` Panorama.am
22:09
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի արարքը
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
21:58
Խաչատուր Սուքիասյանից պահանջում են ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից
Մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և...
Աղբյուր` Panorama.am
21:45
Սամվել Վարդանյանի ծեծի և ստորացման նման գործընթաց Հայաստանում 30 տարուց ավել չի գրանցվել. Արսեն Բաբայան
«Ոստիկանության օժանդակությամբ Սամվել Վարդանյանի հայտնի ծեծի և ստորացման գործընթացն ոչ միայն իմ պրակտիկայում այլև Հայաստանում 30 տարուց...
Աղբյուր` Panorama.am
21:18
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ապրիլ 17-ի...
Աղբյուր` Panorama.am
21:17
Սամվել Վարդանյանի հետ կատարվածը զարհուրելի այլանդակություն է․ Կարապետյան
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը գրում է․ «Էն դեպքերից ա, որ չի կարելի լռել, սա կարծիք հայտնելու հարց չէ, այլ դիրքորոշման, որը չի կարող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Բրյուսելում «կանաչ լույս» վառեցին հենց այսօրվա համար․ Մենուա Սողոմոնյան
«Այսպիսի հանցագործություն, երբ արտաքուստ տեսնում ենք պետության և հանցավոր խմբի համագործակցություն, երբեք նման բան չէր եղել»,-...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՔՊ «լավերը», «խառոշիները» հավաքվել են կայացրել դատավճիռ, Ալեն Սիմոնյանը հրապարակել է․ Քրիստինե Վարդանյանը՝ Սամվելի խոշտանգման մասին
«Այսօր քաղաքացիական դիրքորոշում արտահայտողին հերթական անգամ ուզում են կալանավորել»,- Շենգավիթի դատարանի դիմաց, որտեղ հավաքվել են...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հիմա ասում են՝ չէ, էլ բանտեր ընկնելով չեք պրծնելու, դուք նաև խոշտանգվելու եք․ Տաթև Վիրաբյան
«Սամվելն այն երիտարսարդ էր, որը Սայաթ Նովա փողոցում Նիկոլի երեսին ասել էլ, թե ով է նա, ինչից էլ վրդովմունք էր առաջացել իշխանական որոշ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Անդրանիկ Քոչարյան, ցեղասպանվածների ցուցակների պատվերը բերեցիր, հիմա էլ սա հետ փոխանցի
Մեկը մեկին հերթ չտալով, քպ-ական պատգամավորները մեկը մեկից առաջ ընկած այնպիսի բաներ են ասում ու սկսում անել, որ...։ Որ։ Մի-երեք օր առաջ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Սամվել Վարդանյանի պաշտպանական թիմին միացել է Արամ Վարդևանյանը, նիստը մեկնարկել է
Շենգավիթի դատարանում մեկնարկել է Սամվել Վարդանյանի գործով դատական նիստը։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ  Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:45
էթիկայի բոլոր կանոններից դուրս է ՝ կոլեկտիվ գնալ միզելը և կալանավորին մենակ թողնելը․ Արման Մխիթարյան
«Ոստիկանական շրջանակներում արատավոր բարքեր են արմատացած, որը պետք է արմատախիլ  արվի, էթիկայի բոլոր կանոններից դուրս է ՝ կոլեկտիվ գնալ...
Աղբյուր` Panorama.am
19:29
Սամվելը հերթականն է, բոլորս գտնվում ենք այդ հարվածի տակ․ Գառնիկ Դավթյան
Շենգավիթի դատարանում  քննվում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը։  Այս պահին դատարանի դիմաց հավաքվել են քաղաքացիներ՝ ի...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հայաստանը Տաթևի համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության առնելու հայտ կներկայացնի
Հայաստանը պատրաստվում է հայտ ներկայացնել Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի կոնվենցիայի շրջանակներում ուժեղացված պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
18:45
Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ․ Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
18:27
Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին ու ոստիկանական ուժերին դրդում է համատեղ հանցագործության
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարություն է տարածել  Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով, որում...
Աղբյուր` Panorama.am
18:13
Էրդողանը հաստատել է՝ Պուտինը մեկնելու է Թուրքիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Թուրքիա, սակայն նրա այցի ժամկետները դեռ որոշված չեն։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պարտադիր չէ, որ անձը լինի քաղաքական գործիչ, որպեսզի ենթարկվի քաղաքական հետապնդման. օրինակների պակաս չունենք. Հովհաննես Խուդոյան
Հանրային գործունեություն իրականացնող ցանկացած անձ պետք է պատրաստ լինի որոշակի նեգատիվ միջավայրի, որպես կանոն էմոցիոնալ խոսքն արտահայտվում է...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քաղաքագետ. «Իրան-իսրայելական մենամարտը» շատ արագ ազդեց աշխարհում բոլորի տրամադրության վրա
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է. «Ֆրանսիան Ադրբեջանից հետ է կանչել իր դեսպանին։ Սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից։...
Աղբյուր` Panorama.am
17:57
Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար է. ՀԱԿ
«ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ իրավապահ մարմինների կատարած գործողությունները հնարավոր չէ...
Աղբյուր` Panorama.am
17:54
ՔԿ. Այս պահին ուսումնասիրվում են Սամվել Վարդանյանի բռնության վերաբերյալ վարույթ նախաձեռնելու հիմքերը
«Այս պահի դրությամբ ուսումնասիրվում են վարույթ նախաձեռնելու հիմքերը, քննչական ենթակայության հարցն է լուծվում»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ոստիկանության նախկին պետի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը
Աղբյուր` Panorama.am
17:39
«Հայրենյաց բարիքներ» պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք
Իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով, կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
Ադրբեջանական հերթական կեղծիքն է անդրադարձել է monumentwatch.org կայքը
Աղբյուր` Panorama.am
17:23
Սուրեն Պետրոսյան. Ոսկեպարում Փաշինյանն այսօր փափուկ բարձ է դրել մարդկանց գլխի տակ
«Ոսկեպարում Տավուշի համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը փափուկ բարձ է դրել բնակիչների գլխի տակ»,-այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:06
2018 թվականի համեմատ Հայաստանի կրթության ոլորտում գնաճը եղել է նվազագույնը 20-30 %. Սուրեն Պարսյան
Մասնագետներն ահազանգում են, որ  վերջն տարիներին առաջին անհրաժեշտության ապրանքների և ընդհանրապես ապրելակերպի թանկացումներից բացի, էական...
Աղբյուր` Panorama.am
17:01
Երրորդ հարկից ընկած մեկ տարեկան երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն  ընդունված մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել երկրորդ հարկի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան
14:50 17/04/2024

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}