Սպիտակում 20:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 57,7 տոկոսը
Սպիտակում քաղաքապետի ընտրության քվեարկության գործընթացը 20:00-ի դրությամբ ավարտված է: Panorama.am-ը 29-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Բարսեղ Մակասյանից տեղեկացավ, որ ընտրությանը մասնակցել է 7664 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 57,7 տոկոսը:
Միևնույն ժամանակ հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ Սարամեջ համայնքում 1064 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 436 քաղաքացի կամ ընտրողների 40,9 տոկոսը:
Խնկոյան համայնքում 241 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 163 քաղաքացի կամ ընտրողների 67,6 տոկոսը:
Այժմ նշված համայնքներում ընթանում է ձայների հաշվարկի գործընթաց: