Քաղաքական 21:02 18/04/2016

Հերմինե Նաղդալյան․ԵԽԽՎ նախագահը ցանկանում է վստահության մթնոլորտ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև

Panorama.am-ի հարցազրույցը ԱԺ փոխանախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ՝ ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումների հետ կապված։ 

-ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ներառված էր Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկում, որի համար ներկայացվել էր 3 վերնագիր․ ՀՀ պատվիրակությունն առաջարկել էր քննարկումն անցկացնել «Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունները՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերջին ագրեսիայի ժամանակ» վերնագրով, Ադրբեջանի պատվիրակությունը՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան», ֆրանսիացի պատգամավորի կողմից առաջարկվել էր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական էսկալացիան» վերնագիրը։ Սակայն ԵԽԽՎ բյուրոն որոշեց մերժել Ղարաբաղի վերաբերյալ քննարկումը՝ փոխարենը օրակարգում ներառելով Պանամա թղթերի հետ կապված հարցը։ Ինչո՞վ էր պայմանավորված բյուրոյի նման որոշումը։
-Բյուրոյի համար բավական խնդրահարույց էր, որ նույն թեմայի համար առաջարկվել էին 3 տարբեր ձևակերպումներ և դա ստեղծեց լուրջ փակուղի, անհանգստություն  առաջացրեց, որ մտնելով այս թեմայի մեջ, իսկապես ԵԽԽՎ-ն կարող է ամենածայրահեղական քայլերի գնալ, որոնք գործընթացների վրա ազդելու, բարելավելու առումով որևէ օգուտ չունեն և բերելու են միայն իրադարձությունների անտեղի սրման։Այստեղ կարևոր էր նաև այն հանգամանքը, որ ԵԽԽՎ նախագահի՝ ապրիլի 2-ի հայտարարությունից հետո եղավ շատ լուրջ դժգոհություն, որն արտահայտվեց հայաստանյան հանրության մեջ։ Այդ  դժգոհությունը մենք՝ որպես ԵԽԽՎ-ում ներկայացված պատվիրակություն, հասցրեցինք ԵԽԽՎ նախագահական կոմիտեին, բյուրոյին և խորհրդարանականների լայն շրջանակներին։ Նման գործընթացների մեջ բյուրոյի զգուշավորությունը թելադրվեց նաև նրանով, որ հունվարյան նստաշրջանում ունենալով ծանր բանավեճ ու նախագահին ուղղված այս հանդիմանանքը, ԵԽԽՎ-ն ձեռնպահ մնաց նման լայն  քննարկումից։ 

-Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը օրակարգում չներառելը դրակա՞ն, թե բացասական ազդեցություն կարող է  ունենալ ԵԽԽՎ-ում իրավիճակի ճշգրիտ ներկայացման համար։
-Որպես ԵԽԽՎ պատվիրակներ, այս դեպքում մենք առավել մեծ հնարավորություններ ունենք, առանց սահմանափակման, տարբեր տեսանկյուններից, տարբեր ելույթներով բարձրաձայնել թեման, ինչն արդեն իսկ արվում է․պատվիրակության անդամները տարբեր քաղաքական խմբերի, ազգային պատվիրակությունների, առանձին պատվիրակների հետ հանդիպումներով, ինչպես նաև օրակարգային տարբեր հարցերի շուրջ բազմաթիվ ելույթներում պարտադիր անդրադառնում են այս թեմային, տրամադրում են տեղեկատվություն, փաստագրական նյութեր, լուսանկարներ, բաժանվում են գրքույկներ, որոնք պարունակում են Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին տվյալներ։ Իսկ այն դեպքում, երբ հարցն օրակարգում ներառված է, ազատ ու բազմաթիվ ելույթների հնարավորությունները բացառված են։ ԵԽԽՎ-ի պարագայում, երբ գիտենք, որ նրա որոշումների դերակատարությունը խիստ սահմանափակ է՝ որպես խորհրդատվական փաստաթուղթ կամ պարզապես քննարկումներ առանց փաստաթղթերի, իրականում շատ ավելի կարևոր է, որպեսզի մենք կարողանանք պատվիրակներին իրական, օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդենք։ Այս իմաստով, բյուրոյի այս որոշումը մեզ համար նախընտրելի էր։

-Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը վեհաժողովում հայտարարեց, որ կոչ է անում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը՝ նստել  սեղանի շուրջ և գտնել խնդրին խաղաղ լուծում։ Ընդունվելո՞ւ է այս առաջարկը Ձեր կողմից, թե ոչ։
-Այսօր բյուրոյի նիստի ժամանակ ԵԽԽՎ նախագահը, ներկայացնելով նախագահական կոմիտեի վերաբերմունքն այս օրակարգին, ասաց, որ անհրաժեշտ է և ինքը ձեռնարկելու է հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ՝ փորձելով կողմերին բերել կառուցողական դաշտ և վերադառնալ այն առաքելությանը, որն իրոք պատկանում է ԵԽԽՎ-ին։ Այսինքն ոչ թե միջամտել հակամարտության լուծմանը, այլ օժանդակել վստահության միջավայրի ձևավորմանը։ Սա բավական դրական ընդունվեց նաև բյուրոյի անդամների կողմից և Սեիդովի այսօրվա ելույթի բովանդակությունը գալիս էր այս առաջարկից։ Իսկ առաջարկը ընդունելու հետ կապված, կարծում եմ, որ անհրաժեշտությունը կա։ ԵԽԽՎ-ն, փոխանակ դարձնելու Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների համար մարտադաշտի, անհրաժեշտ է իրականացնել նրա իրական առաքելությունը։ Այսինքն, մարդու իրավունքների պաշտպանություն, ժողովրդավարություն, վստահություն հասարակությունների միջև և սև խոռոչների վերացում։ Բայց, իհարկե, մինչև հանդիպում նախաձեռնելն անհրաժեշտ են ռեալ քայլեր, որոնք պետք է կատարվեն ինչպես վեհաժողովի ղեկավարության, այնպես էլ Ադրբեջանի պատվիրակության կողմից։

-Տիկին Նաղդալյան,  ԼՂ հարցը չքննարկվեց վեհաժողովում, սակայն այն ընդգրկված է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ԵԽ անդամ երկրների միջև հակամարտությունների ենթակոմիտեի օրակարգում, ե՞րբ է տեղի ունենալու այս քննարկումը։
-Այո՛, ենթակոմիտեն այս լիագումարի ընթացքում նիստ կանցկացնի, որի ժամանակ տեղի կունենա մտքերի փոխանակում այն մասին, թե ինչպես է պետք է գործընթացն իրականացվի։
 

Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}