Մինչ ԵԽԽՎ-ում ելույթ է ունենում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն
Եվրոպայի խորհրդի շենքի մոտ հավաքված են մարդիկ, որ տհաճ անակնկալ են պատրաստել Դավութօղլուի համար։ Այս պահին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) շարունակվող նիստում ելույթ է ունենում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Ստրասբուրգից Panorama.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ մեծ թվով ցուցարարներ շենքի մոտ վանկարկում են «Erdoghan Terrorist, Erdoghan Dictator»՝ «Էրդողան ահաբեկիչ, Էրդողան բռնակալ»:
Բողոքի ակցիան կազմակերպել են քրդերը, ովքեր վանկարկումներով պահանջում են քրդական հարցի քաղաքական լուծում և ազատություն տալ Օջալանին։
Ելույթը՝ ուղիղ կարող եք նայել այստեղ, ընտրելով ձեզ համար հարմար լեզուն։
Լրացում՝
Մեր լրագրողի, որ դուրս էր եկել ցուցարարներին նկարելու, վերադարձը շենք դժվարած է եղել։
ԵԽ-ում Դավութօղլուի այցի կապակցությամբ ձեռնարկվել են անվտանգության բարձր միջոցառումներ։ Դավութօղլուն Ստրասբուրգ է ժամանել հարյուրավոր ուղեկիցների հետ միասին։ ԵԽ մուտք գործելն անգամ բարդացել էր, քանի որ անվտանգության աշխատակիցները մեկ-մեկ ստուգում էին յուրաքանչյուրին։