Օրվա թեմա 08:00 24/04/2016 Հայաստան

Ինչո՞ւ և ինչպե՞ս իրականացվեց Հայոց ցեղասպանությունը

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Ինչո՞ւ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչև Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թերևս Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար:

Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիվը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները`  կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

Ցեղասպանության իրագործման մեխանիզմը

Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու  համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների  բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան  ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ և այլն: 

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Նյութը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Հայտնի է Nokia-ի նոր սմարթֆոնի շնորհանդեսի օրը
Համացանցում հայտնվել են նոր սմարթֆոնի լուսանկարները՝ պղնձագույն պատյանով։
Աղբյուր` Panorama.am
20:24
Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն
Հուլիսի 27-30-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սիրիացի փախստականներին հյուրընկալող երկրներին տրամադրվելիք օգնությունը հաստատվել է
«Քանի դեռ Սիրիայում մարդասիրական ճգնաժամը շարունակվում է, պետք է ապահովենք, որ հրատապ օգնությունը հասնի դրա կարիքն ունեցողներին, ներառյալ Հայաստանին»:
Աղբյուր` Panorama.am
20:15
Ավազից ամրոցներ՝ տարվա ցանկացած եղանակին
Ինքնաշեն գործիքներ, ջուր և երևակայություն՝ ահա այն ամենը, ինչ պետք է Քելվին Շիբերտին ավազից գլուխգործոցներ ստեղծելու համար:
Աղբյուր` Panorama.am
20:08
Դավիթ Հարությունյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրենսդրական հարցեր
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանՌիչարդ Միլսին:...
Աղբյուր` Panorama.am
20:00
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» երրորդ անվճար ծրագիրը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, հուլիսի 24-ից սկսում է «Օրգանական...
Աղբյուր` Panorama.am
19:51
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ
Հուլիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ռազմական երկու համալսարանների շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են ծառայության վայրերը
Հուլիսի 24-ին և 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում կայացել է հիշյալ...
Աղբյուր` Panorama.am
19:35
Հաշմանդամության կարգ ստանալու գործընթացը շրունակաբար կատարելագործվելու է. Արտեմ Ասատրյան
Նա միաժամանակ ՀՀ քաղաքացիներին հորդորեց ակտիվորեն ներգրավել այդ գործում և պաշտպանել իրենց իրավունքները։
Աղբյուր` Panorama.am
19:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհվել է Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի «Ոսկե մեդալ»
«Ձերդ Սրբություն, դուք քրիստոնեական շարժման ականավոր գործիչ եք»:
Աղբյուր` Panorama.am
19:16
Հայաստանում յուրաքանչյուր հիվանդության գենետիկական ախտորոշիչ թեստ պարտադիր անցնում է որակի միջազգային վերահսկողություն
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն, շրջել լաբորատորիաներում,...
Աղբյուր` Panorama.am
19:08
Սպանության փորձ ՝ կալանավորի նկատմամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում
Աղբյուր` Panorama.am
19:00
Ընդունվել է 8495 դիմորդ
Ընդհանուր դիմորդների թիվը եղել է 9789:
Աղբյուր` Panorama.am
18:45
Գերմանիան լրացուցիչ 100 միլիոն եվրո է ներդնում Մոսուլի վերականգնման նպատակով
Իրաքի իշխանությունները հուլիսի 10-ին հայտարարել էին Մոսուլում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հաղթանակ տանելու մասին։
Աղբյուր` Panorama.am
18:36
Պաշտոնական այցով Հայաստան է այցելելու Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարը
Այսօր տեղի կունենան արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի բանակցությունները։
Աղբյուր` Panorama.am
18:24
Ներկայացվել են նորանշանակ դատախազները
ՀՀ գլխավոր դատախազը տվել է կոնկրետ հանձնարարականներ
Աղբյուր` Panorama.am
18:12
«Միշտ պետք է հիշենք, որ մեզ սպասում են». ամառային զորակոչ
բարի ծառայություն, նորակոչիկներ
Աղբյուր` Panorama.am
18:03
Լողորդ Արթուր Բարսեղյանը կիսաեզրափակչում է
Օլիմպիական փառատոն
Աղբյուր` Panorama.am
17:28
Ֆրանկոֆոնիայի խաղեր. Լևոն Աղասյանը ութերորդն է եռացատկում
Կոտ դՙ Իվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում այսօր Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը եռացատկում 15.52 արդյունքով զբաղեցրել է 8-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:15
ՄԻԵԴ-ում այդ ծավալի դաժանությունների վերաբերյալ գործեր չի քննվել. Արցախի ՄԻՊ
«Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բարձրաձայնելը մի քանի նշանակություն կարող է ունենալ»:
Աղբյուր` Panorama.am
17:09
Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017-ը»
1000 հայկական ստարտափների ներկայացուցիչներ մասնակցում են «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի երկրորդ ամենամյա «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» ֆորումին։
Աղբյուր` Panorama.am
17:00
Էրդողանը հայտարարել է C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու մասին
Համակարգերից երկուսը Ռուսաստանի կողմից կտրամադրվեն պայմանագրի կնքման պահից երկու տարվա ընթացքում, մյուս երկուսը կհավաքվեն Թուրքիայում։
Աղբյուր` Panorama.am
16:50
ՊԲ-ն անօդաչու թռչող սարքեր չի կիրառել. Արցախի ՊՆ
«Ուղղակի ադրբեջանական քարոչամեքենան աշխատում է իր ոճով՝ փորձելով ապատեղակատվություններ տարածելու եղանակով մոլորության մեջ գցել ինչպես իր, այնպես էլ միջազգային հանրությանը»:
Աղբյուր` Panorama.am
16:43
Վթարային ջրանջատում Երևանում
Հուլիսի 26-ին ժամը 10.00-22.00
Աղբյուր` Panorama.am
16:15
ՌԴ դեսպանատունը պատրաստ է աջակցել Ադրբեջանից Լապշինի արտահանձնմանը
«Եթե Ալեքսանդր Լապշինը ցանկանա օգտվել այդ պայմանագրի առաջարկած հնարավորությունից, ապա դեսպանատունը նրան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի»:
Աղբյուր` Panorama.am
16:02
Արմավիրի մարզպետի խորհրդականն անհետ կորել է. ոստիկանությունը որոնում է նրան
Ոստիկանության Արմավիրի բաժնում մարզպետի խորհրդականի անհետացման վերաբերյալ ահազանգ ստացվել է հուլիսի 23-ին։
Աղբյուր` Panorama.am
15:46
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի ծննդյան օրն է
«Որդուս` Հովիկիս կփոխանցես, որ ընտանիքի և հայրենիքի համար այսուհետ ինքն է պատասխանատու»
Աղբյուր` Panorama.am
15:37
Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հ.Մ.Ը.Մ ներկայացուցիչներին
Հ.Մ.Ը.Մ.-ական 10-րդ մարզախաղերին մասնակցում են մարզիկներ 19 երկրների 21 մասնաճյուղերից:
Աղբյուր` Panorama.am
15:25
Զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան՝ հատուկ Խորովածի փառատոնին մասնակցելու համար. Ապրեսյան
Խորովածի միջազգային 9-րդ փառատոնը կայանալու է օգոստոսի 20-ին:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան՝ հատուկ Խորովածի փառատոնին մասնակցելու համար. Ապրեսյան
16:15 25/07/2017

Զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան՝ հատուկ Խորովածի փառատոնին մասնակցելու համար. Ապրեսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}