Քաղաքական 20:32 25/04/2016

Վլադիմիր Կազիմիրով. Կասկած չկա, թե ով էր վերջին իրադարձությունների նախաձեռնողը

Ռուսաստանցի դիվանագետ, 1992–1996թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի, կրակի դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի կնքման հանգամանքների, ինչպես նաև խնդրի լուծման հեռանկարների մասին իր տեսլականի վերաբերյալ ծավալուն հարցազրույց է տվել «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

-Դուք ԼՂ-ում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առնացքային մասնակից եք: Ավելին` Դուք  կրակի դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի հեղինակն եք, որով վերջ տրվեց պատերազմին: Մինչև այս տարվա Ապրիլ Ղարաբաղում պահպանվում էր հարաբերական խաղաղություն: Ինչո՞ւ այն խախտվեց:

-Կասկած չկա, թե ով էր վերջին իրադարձությունների նախաձեռնողը: Ի դեպ, հենց Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հարվածի տակ դրեց Բաքվի իր ղեկավարությանը: Նա ուղիղ հայտարարեց, որ Բաքուն իրավունք ունի ազատագրել այդ տարածքները ռազմական ուժով: Իրականում ստորագրված փաստաթղթերը բավարարար են, որպես պահպանվի հրադադարի ռեժիմը: Որևէ նոր փաստաթուղթ ստորագրելու կարիք չկա: Չնայած որոշների մոտ կարող է ի հայտ գալ նման մարմանջ:

Այլ հարց է, որ ոչ բոլորը պատրաստ են լրջորեն կատարել այս համաձայնագրերը:  Մի անգամ Հեյդար Ալիևը բացարձակ հստակ ձևակերպել էր, որ կարգավորել հիմնախնդիրը կարելի է բացառապես խաղաղ ճանապարհով: Նրա հետնորդը արդեն դժվարությամբ է արտաբերում «նախընտրելի է խաղաղ ճանապարհով» խոսքերը: Իսկ ինչպե՞ս է այն գործում`դուք ինքներդ տեսաք ապրիլի 2-ին:  Իլհամ Ալիևը ամենից շատ շեշտը դնում է այն բանի վրա, որ պետք է վերջ դնել Ղարաբաղի շուրջ ադրբեջանական շրջանների օկուպացիային: Այնտեղ կա 7 շրջան: 5-ը օկուպացված են ամբողջությամբ 2-ը` մասնակի: Սակայն այս օկուպացիան ծագել է այն պատճառով, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չի ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները`հույս ունենալով , որ մի փոքր էլ, և կհաղթի հայերին: Իսկ սատացվում է լիովին հակառակը, և նրանք կորցնում էին շրջանը շրջանի ետևից:

-Ինչո՞ւ ՄԱԿ ԱԽ-ի չորս բանաձևերը չկարողացան կանգեցնել պատերազմը:

-Նրանք բոլորը տապալված են, չեն իրագործվել: Իսկ ո՞ւմ կողմից չեն իրագործվել` Ադրբեջանի: 1993 թ գարնանը հայերը գրավեցին Քելբաջարը: Այս գործողության հաջողությունը հայերին Լաչինից միջանցքից բացի ապահովեց Ղարաբաղը և Հայաստանը կապող ևս մեկ ուղղով: Դրանց հետո Ադրբեջանը հանդես է գալիս նախաձեռնությամբ, որպեսզի այս հարցը քննարկի Անվտանգության Խորհուրդը: ԱԽ-ն 1993 թ. ապրիլի 30-ին ընդունում է Լեռնային Ղարաբաղի հարցով 822-րդ բանաձևը: Բաքուն ակնկալում էր, որ բանաձև իր մեջ կներառի զբաղեցած ադրբեջանական տարածքները ազատելու վերաբերյալ հայերին ուղված պահանջ: Սակայն ադրբեջանական կողմը հաշվի չէր առել, որ փաստաթղթում այս պահանջին կնախորդի կարևորագույն պահանջ`անմիջապես դադարեցնել կրակը, ռազմական գործողությունները և նույնիսկ «թշնամական գործողությունները»: Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում «թշնամական գործողությունները»: Դա հայկական տարածքների էներգետիկ, տնտեսական, տրասպորտային շրջափակումն է: Այս սա Բաքուն չէր սպասում: Իսկ դա բոլոր չորս բանաձևերում կարևորագույն պահանջն է` կրակի դադարեցումը:

Սակայն Ադրբեջանը դեռևս պատրանքների մեջ էր, որ կկարողնա հաղթել հայերին ուժով: Նրա ներուժը, իհարկե, ավելի պատկառելի է`և՛ տարածքով և՛ բնակչությամբ և՛ զինվածությամբ, այն պատճառով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանին բաժին էր հասել ավելի շատ ռազմական գույք քան Հայաստանին: Օրինակ` Աղդամի պահեստները Անդրկովկասում խորհրդային բանակի ռազմավարական պաշարներն էին: Ադրբեջանում կա շուրջ 16 օդանավակայան: Հայաստանում` միայն 2-3 հատ: Սակայն միայն ներուժը բավարար չէ հաղթանակի համար: 822-րդ բանաձևի ընդունումից հետո ես համոզեցի ամերիկացիներին և նույնիսկ թուրքերին: Եվ մենք` երեքով`Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Թուրքիան գրավոր հարցով դիմեցինք հիմնախնդրի բոլոր երեք կողմերին. «Պատրա՞ստ եք դուք 822-րդ բանաձևի լիակատար կատարման»: Երևանն ու  Ստեփանակերտը տվեցին իրենց համաձայնությունը: Բաքուն նախընտրեց ընդհանրապես չպատասխանել: Պատճառն այն էր, որ նա հույս ուներ այդուամենայնիվ հաղթանակ տանել: Այդ իսկ պատճառով պատերազմը չէր դադարում: Եվ Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ-ի չորս բանաձևերը փաստացի արժեզրկվեցին: ԱԽ-ն արդեն չէր ցանկանում ընդունել հինգերորդ բանաձևը, քանի որ դա խաթարում էր նրա հեղինակությունը: Այն ընդունում է բանաձևեր, իսկ նրանք չեն իրագործվում: Այս իսկ պատճառով երբ մենք աշխատում էինք զինադադարի համաձայնագրի վրա, մենք չէինք կարող աշխատել Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա: Մենք ստիպված էինք մեր համար ստեղծել այլ հիմք:

-Ի՞նչ հիմքի մասին է խոսքը:

-1994 թ մարտին և ապրիլին Մոսկվայում իրար ետևից կայացան ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի երկու նիստեր: Առաջին նիստի ժամանակ ես նախնական խորհրդակցություններ անցկացրեցի, իսկ երկրորդի ժամանակ`ապրիլի 15-ին, նախապատրաստեցի երկրների ղեկավարների խորհրդի հայտարարության տեքստը, որում կատեգորիկ կերպով շեշտվում էր ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը: Եվ մենք ունեցանք այն հենման կետը, որի հիման վրա կարելի է աշխատել:

-Ի՞նչ դեր խաղաց Բիշքեկում կայացած գագաթաժողովը:

-Մայսի 5-ին մենք Բիշքեկում հավաքեցինք ԱՊՀ երկրների խորհրդարանների ղեկավարներին: Նրանք ստորագրեցին ռազմական գործությունները դադարեցնելու կոչով բիշքեկյան արձանագրությունը: Ես ցանկանում էի «խաղարկել» հաղթանակի օրը և այս իսկ պատճառով սկզբում նախատեսվում էր դադարեցնել ռազմական գործությունները մայիսի 8-ի`լույս 9-ի գիշերը: Սակայն դա չաշխատեց: Հեյդարն այդ ժամանակ մեկնել էր Բրյուսել, որպեսզի ՆԱՏՕ-ի հետ ստորագրեր «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին Ադրբեջանի միանալու պայմանագիրը: Երկրում տեր ու տիրակալը Ռասուլ Ղուլիևն էր:Այդ իսկ պատճառով Բիշքեկ էր ժամանել փոխխոսնակ Ջալիլովը: Նա այնտեղ ամեն կերպ փորձում էր հավասարության նշան դնել Ղարաբաղի ադրբեջանական համայնքի և Ղարաբաղի ներկայացուցիչների իրավունքների միջև: Սակայն հայերը մարտնչում էին Բաքվի, այլ ոչ թե ադրբեջանական համայնքի դեմ, որը Ղարաբաղում արդեն գոյություն չուներ: Դա խաթարեց մեր ժամկետները: Ես ստիպված էի մայիսի 9-ին մեկնել Բաքու և այնտեղ նրանք վերջապես ստորագրեցին բիշքեկյան արձանագրությունը,այն պատճառով, որ Բիշքեկում Ջալիլովը հրաժարվել էր այն ստորագրել:

-Սկզբունքորեն ի՞նչ նոր բան էր պարունակվում այդ փաստաթղթերում:

-Մենք ևս մեկ պահանջ էինք ներառել, որը ներառված չի եղել Անվտանգության խորհրդի բանաձևերում: Մենք պահանջում էինք ոչ միայն կրակի դադարեցում, այլ նաև դրա հուսալի ամրագրում: Այնտեղ այսպիսի արտահայտություն կա. «Առանց դրա (այսինքն` առանց կրակի դադարեցման հուսալի ամրապնդման) հնարավոր չէ անցնել հակամարտության ողբերգական հետևանքների վերացմանը»: Ի՞նչ է դա նշանակում: «Օկուպացված» տարածքների ազատումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հուսալի կերպով ամրագրված կլինի կրակի դադարեցումը: Դրա վրա է հենված ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ խնդիրը: Բաքուն հարցն այսպես է դնում. «Տվեք մեզ օկուպացված տարածքներն առանց որևէ պարտավորության»: Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նկատմամբ որևէ պարտավորության և առանց ռազմական գործողությունները չվերսկսելու պարտավորության: Իսկ հայերի և մեր կողմից ևս խնդրի ձևակերպումն այսպիսին է` սկզբում անհրաժեշտ է ապահովել կրակի հուսալի դադարեցումը: Բացառել ռազմական գործողությունների վերսկսման հանարվորությունը: Դրանից հետո հայերի համար ամոթ կլինի պահել օկուպացված տարածքները:

-Պատմե՛ք, կոնկրետ ինչպես է տեղի ունեցել կրակի դադարեցման համաձայնությունը:

-1994 թվականի մայիսի 9-ին ես Բաքվում էի և պատրաստում է համաձայնագրի տեքստը: Խնդիրն այն էր, որ Հեյդար Ալիևը  բուն Լեռնային Ղարաբաղի հետ չէր ցանկանում հրադադարի վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել: Նա ցանկանում էր փաստաթուղթը վավերացնել Երևանի հետ, որովհետև Հայաստանը ճանաչված պետություն էր: Նա չէր ցանկանում Ղարաբաղը ճանաչել որպես բանակցային կողմ:

Մյուս կողմից` Հայաստանը այդ ժամանակ ամեն կերպ խուսափում էր պայմանագրի ստորագրումից: Երևանը ձևացնում էր, թե իրենք հակամարտության կողմ չեն հանդիսանում և ուղղակի օգնում են Ղարաբաղին, սակայն պատերազմը նրանց հետ չէ ընթանում: Սա սուտ դիրքորոշում էր: Այդ հիմնախնդրի վերաբերյալ մեր պատկերացումն այն էր, որ այնտեղ կա 3 կողմ: Հակամարտության տեսանկյունից ղարաբաղցի հայերը և երևանցի հայերը միասին էին պատերազմում:  Իսկ քաղաքական տեսանկյունից Երևանի և Ստեփանակերտի մեջ լուրջ տարաձայնություններ կային, նույնիսկ երբեմն հակասություն էին ծագում: Դրա համար պետք էր հաշվի առնել, որ Լեռնային Ղարաբաղը հիմնախնդրի կողմ է: Իհարկե դա դուր չէր գալիս Ադրբեջանին, որովհետև Ղարաբաղը իր նախկին ինքնավար մարզն էր:

-Բայց չէ՞, որ Բաքուն ավելի վաղ արդեն Ղարաբաղի հետ համաձայնագիր ստորագրել էր:

Այո, արդեն տասնյակ փաստաթղթեր կային, որոնք ստորագրված էին Բաքվի և Ստեփանակերտի կողմից, առանց Երևանի: Իսկ Երևանի հետ նրանք ստորագրել էին միայն երեք փաստաթուղթ: Այսինքն, երբ կարիքը նրանց ստիպում էր, ադրբեջանցիները հարկադրված ժամանակավոր հաշտեցման մասին փաստաթղթեր էին ստորագրում Լեռնային Ղարաբաղի հետ: Բայց այն ժամանակ, երբ արդեն խոսք էր գնում կրակի ամբողջական դադարի մասին, ընդդիմացավ Հեյդար Ալիևիչը և խնդրեց, որ ես կրկին կապվեմ Երևանի հետ: Ես զանգահարեցի Երևան: Բայց ոչ միայն նրա խնդրանքով, այլ նաև այն բանի համար, որ դա համապատասխանում էր մեր ընկալումներին, մեր կոնցեպցիային առ այն, որ այդ համաձայնագիրը պետք է ստորագրեն երեք կողմերը: Եվ հանկարծ, մեկ ու կես ժամ անց ինձ զանգահարում են Երևանից և տալիս ստորագրման համաձայնություն: Նայեք Փաստաթղթին: Ամբողջ տեքստն հավաքված է համակարգչով, իսկ «Հայաստանի պաշտպանության նախարար» բառերը գրված են իմ ձեռքով: Փաստաթուղթն հայկական կողմից ստորագրել է ներկայիս նախագահ, այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նա նույնիսկ երկու ուղղումներ է արել, որոնց իրականացումն այլ պայմաններում կարող էր ամիսներ տևել: Բայց այդ ժամանակ հայերը լավ ճնշել էին ադրբեջանցիներին:

-Ադրբեջանը ճակատում պարտությու՞ն էր կրում:

-Այն ժամանակ վտանգ կար, որ հայերը կարող են դուրս գալ դեպի Քուռ գետ, որից հետո Ադրբեջանի հյուիս-արևմուտքը կարող էր կտրվել:  Կարող էր կրկնվել կես տարի առաջվա պատմությունը, երբ հայերը դուրս եկան Արաքս գետ ափ՝ Իրանի սահմանին, որով կտրեցին Ադրբեջանի հարավ-արևմուտքը: Այդ ժամանակ զինվորականները և քաղաքացիական անձինք փախուստի դիմեցին Իրանի տարածքով: Եվ եթե երկրորդ անգամ կրկնվեր նույն բանը Հեյդարը իր պաշտոնին չէր մնա: Այդ իսկ պատճառով էլ ադրբեջանցիները ակնթարթորեն համաձայնեցին այդ ուղղումներին: Մայիսի 9-ին համաձայնագիրը Բաքվում ստորագրվեց պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի կողմից, մայիսի 10-ին Երևանում իր ստորագրությունը դրեց Սերժ Սարգսյանը, մայիսի 11-ին էլ Ստեփանակերտում ստորագրեց ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Համաձայնագրի տեքստը ստպիված կրկնօրինակեցինք երեք թղթերի վրա, որպեսզի կողմերից յուրաքանչյուրն առանձին իր ստորագրությունը դնի: Բաքվից «ադրբեջանական տարբերակով» ես Մոսկվա վերադարձա, իսկ մյուսները ինձ ֆաքսով ուղարկեցին: Այնպես, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնագիրը դարձավ ստորագրություններով այդ երեք թուղթը: Մայիսի 12-ին համաձայնագիրը մտավ ուժի մեջ:

Համաշխարհային փորձը նման դեպք չունի: Իրավական ճշգրտությունը ենթադրում է, որ փաստաթուղթը ստորագրվում է մեկ օրում և միևնույն տեղում, իսկ այս դեպքում մենք գործ ունեցանք երեք օրերի և երեք տարբեր տեղերի հետ: Սակայն դրա ստորագրումը հետաձգելը վտանգավոր էր: Կողմերից որևէ մեկը կարող էր ճակատում հաջողությունների հասնել և ամեն ինչ պետք կլիներ սկսել նորից:

-Ստացվում է, որ Ղարաբաղում հրադադարը կնքվել է Ռուսաստանի միջնորդության շնորհիվ: Ինչպե՞ս  դրան արձագանքեցին  արևմուտքի գործընկերները:

-Արևմուտքը խիստ նախանձախնդրորեն վերաբերվեց  դրան, քանի որ նպատակ ուներ Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից:  1994թ-ի հուլիսին Երևան կատարած իմ այցերից մեկի ժամանակ  Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը  հանկարծ ինձ ասաց, որ իրեն զանգել էր շվեդ դիվանագետ Յան Էլիասսոնը, ով այդ ժամանակ նախագահում էր Մինսկի Խմբում: Եվ ահա շվեդը առաջարկել էր «երկարաձգել հրադադարը 30 օրով»: Ես տարակուսանքի մեջ էի: Ասում եմ՝ «Լևո՛ն Հակոբի,  այդ ինչպե՞ս երկարաձգել 30 օրով: Չէ՞ որ մենք այն անժամկետ ենք կնքել»: Կա այսպիսի մի դիվանագիտական հնարք՝ «լռելյայն», այսինքն՝ եթե չկա նշված տևողության  որևէ ժամկետ, ապա համաձայնությունն ինքնին  անժամկետ է:  Մինչ այդ 10-12 պայմանավորվածություն է եղել կրակի ժամանակավոր դադարեցման մասին. այդ պայմանավորվածություններում միշտ ժամկետներ են նշված եղել: Իսկ այստեղ կարծես մենք մտածված ու դիտավորյալ կերպով  մոռացել էինք ժամկետի մասին: Հեյդար Ալիևը նույնպես համաձայն էր մեզ հետ: Սակայն Արևմուտքը ուզում էր խլել այս դիվանագիտական հաղթանակն ու տալ Մինսկի խմբին, որտեղ տեր ու տիրականը ամերիկացիներն էին: Նախագահ Տեր-Պետրոսյանն ինձ հետ համաձայնեց: Ես անմիջապես հանդես եկա պատասխան առաջարկությամբ, որպեսզի մեկընդմիշտ թաղեի այդ անհեթեթ գաղափարը: «Եկեք պայմանավորվենք այն մասին, որ հակամարտող բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի երևելի ներկայացուցիչները պարբերաբար կվերահաստատեն կրակի դադարեցման ռեժիմը և  պատրաստակամությունն այն մասին, որ իրենք պատրաստ են հետևելու իրենց պարտավորություններին, մինչև զինված համակարտության վերջնական  դադարեցման վերաբերյալ քաղաքական մեծ  համաձայնության ձեռբերումը»:

Տեր-Պետրոսյանը համաձայնեց: Հեռախոսով կապնվեցինք Բաքվի, Ստեփանակերի հետ: Ես պատրաստեցի նրանց համար այդ փաստաթղթի առաջին նախագիծը: Այդ փաստաթղթում  արդեն ներառված է ոչ միայն կրակի դադարեցման մասին դրույթը, այլև այն գաղափարը, որ այն պահպանվելու է մինչև վերջնական քաղաքական համաձայնության հասնելը՝պայմանով, որ կողմերը պարբերաբար հաստատելու են  հրադադարի ռեժիմի պահպանումը: Հուլիսի 26-ին Ադրբեջանը ստորագրեց փաստաթուղթը, մյուս կողմերը իրենց ստորագրությունը դրեցին փաստաթղթի տակ հաջորդ օրը՝ հուլիսի 27-ին: Այդ փաստաթղթի տեքստը դեռևս երբեք չի հրապարակվել: Ես այն ձեզ եմ փոխանցում: Փաստացիորեն այն հակաթույն էր, որն ուղղված էր ամերիկացիների կողմից շվեդների միջոցով Ռուսաստանից կրակի դադարեցման համաձայնությունը խլելուն:

-Ինչու՞ այդ փաստաթուղթը մինչ այժմ չի հրապարակվել:

-Որովհետև հայերն այդ փաստաթղթին չափազանցված նշանակություն էին տալիս. Առաջին անգամ հաջողվել էր միևնույն թղթի վրա դնել Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների ստորագրությունները:

-Ինչո՞ւ Ղարաբաղում խաղաղապահներ չտեղակայվեցին:

-Միանգամայն պարզ էր, որ դա պետք է լինեն ռուս խաղաղապահները: Դա բացարձակապես չէր բավարարում Արևմուտքին, քանի որ դա կաշխատեր Ռուսաստանի ազդեցության և հեղինակության բարձրացման օգտին: Հայերը խաղաղապահների տեղակայմանը համաձայն էին: Ադրբեջանցիները մե՛կ համաձայնում էին, մե՛կ դեմ էին արտահայտվում: Եվ ահա թե ինչ քայլի դիմեց ԵԱՀԿ-ն, որպեսզի բացառի Ղարաբաղում ռուս խաղաղապահների ուժերի  տեղակայման հնարավորությունը : 1994թ-ի դեկտեմբերին Բուդապեշտում անցկացվում էր  ՆԱՏՕ-ի  գագաթաժողովը: Նրա եզրափակիչ փաստաթղթում կա կետ այն մասին, որ գագաթաժողովն ընդունում է խաղաղապահների տեղակայման գաղափարը: Այսինքն՝ ենթադրվում է, որ դա պետք է լինեին ԵԱՀԿ-ի խաղաղապահ ուժերը: Սակայն իրականության մեջ մյուս երկրները պատրաստ չէին խաղաղապահ ուժեր տեղակայել: Դա արվեց նրա համար, որպեսզի Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը անհնար դառնա:

-Երբ ես Ղարաբաում էի, ինձ ցնցեց այնտեղ առկա իրադրությունը: Հակամարտող բանակները կանգնած են դեմ առ դեմ: Նրանց միջև ոչ միայն չկան խաղաղապահներ, այլև որոշ դեպքերում նրանց միջև տարածությունը  բավականին փոքր է: Շատ վտանգավոր իրավիճակ է:

-Այո, կողմերի դիրքերը բավականին մոտ են իրար, ինչը հաճախ պատահարների պատճառ է դառնում: Սակայն ո՞րն է դրա պատճառը: Դեռևս մինչև հրադադարը՝ 1994թ-ի փետրվարի 18-ը, Պաշտպանության նախարարությունում նախարար Պավել Գրաչովը խորհրդակցություն է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ներկայացուցչի հետ: Ես մասնակցել եմ այդ խորհրդակցությանը:  Արձանագրությունում նշվեց, որ հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերվելուց հետո կողմերն իրենց ուժերը հետ են քաշելու շփման գծից: Իր ստորագրությունը դրեց նաև Ադրբեջանի պաշտպանությաննախարար Մամեդովը: Անցնում է որոշակի ժամանակ, և Մամեդովն ինձ ասում է. «Ո՛չ, թող հայերը հետ քաշվեն, իսկ մենք կմնանք մեր դիրքերում, քանի որ այդ հայերն են ներխուժել մեր տարածք»: Այդպիսով նա հրաժարվեց իր ստանձնած պարտավորություններից: Կողմերի ուժերի բաժանումն այդպես էլ չկայացավ, իսկ հայերը մտել էին ադրբեջանցիների տարածքը, քանի որ վերջիններս ոչ մի կերպ չէին ցանկանում վերջ տալ կռվին: Եթե նրանք ՄԱԿ-ի 822 բանաձևից հետո դադարեցնեին  ռազմական գործողությունները, ապա հայերի «օկուպացիայի» տակ կհայտնվեին  միայն Շուշին, Լաչինն ու Քելբաջարը, իսկ հիմա դրանք 7 շրջաններ են: 

Դրանից հետո ևս մի համաձայնագիր է եղել: Ադրբեջանը հրաժարվում է նույնիսկ խոստովանել, որ այն եղել է, չնայած` այն մշակվել է Հեյդար Ալիևի անձնական մասնակցությամբ: Եվ դուք մատածում եք, որ Իլհամին դա ինչ-որ բանի՞ է պարտավորեցնում:  Ոչ մի նման բան: Դա Համաձայնագիր է հրադադարի ռեժիմի ամրապնդման համար:  Դրանում մանրամասն արձանագրված է, թե ինչպես պետք է կողմն իրեն պահի, եթե ինչ-որ միջադեպ է տեղի ունենում մյուս կողմի մեղքով: 6 ժամ չի կարելի միջադեպի մասին բարձրաձայնել մամուլի առջև:  Այնտեղ միջոցառումների ամբողջ համակարգ է նախատեսված: Այնպես որ` համաձայնություններից հրաժարումը, ցավոք, ադրբեջանական կողմի հիմար ավանդույթն է:

-Հավանաբար, ինչ-որ մեկը ձեզ կարող է մեղադրել հայամետ դիրքորոշման մեջ…

-Մի համարեք, որ ես Ադրբեջանի թշնամի եմ: Ես շատ սուր բախումներ եմ ունեցել հայերի հետ: Մի անգամ նույնիսկ բանը փոխհրաձգության է հասել: 1993թ-ի նոյեմբերին բերել էի համաձայնագրի մեր կողմից նորացված նախագիծը: Սկզբում պետք է այցելեի Բաքու, հետո Երևան և Ստեփանակերտ: Եկա Բաքու, մտածում էի, որ այնտեղ բոլոր գործերս կվերջացնեմ երկու օրում: Սակայն ինձ խնդրեցին մնալ, և ես այնտեղ մնացի մի ամբողջ շաբաթ: Օրակարգը փոփոխվեց: Իսկ Բաքվից Երևան ուղիղ թռչել հնարավոր չէր: Պետք էր վերադառնալ Մոսկվա և այնտեղից նոր թռչել Երևան: Այդ ժամանակ ես Հեյդար Ալիևին առաջարկեցի. «Որպեսզի ես կրճատեմ ժամանակը, եկեք մեկնեմ զորքերի շփման գծի վրայով»: Ինձ մեքենա տրամադրեցին, սակայն մինչ մենք հասանք տեղ` արդեն մթնել էր: Ադրբեջանցիները հրաժարվեցին ինձ անցկացնել, ստիպված այնտեղ գիշերեցի: Առավոտյան ադրբեջանցիներն ասացին, որ պետք է անցնել մեկ այլ տեղամասից: Իսկ բջջային հեռախոսներ այն ժամանակ չկային, ես Երևանի հետ չէի կարող կապվել, գտնվում էի ադրբեջանական կողմի ամբողջական վերահսկողության տակ: Պարզվում է` այդ վայրում մարտեր էին ընթացել և կային ադրբեջանական քանդված գյուղեր: Հայերը չէին ցանկանում, որ ես դա տեսնեի, նրանք առարկում էին այնտեղով իմ անցնելու դեմ: Այդուամենայնիվ մենք գնացինք: Կանգնեցինք, գումարտակի ադրբեջանցի հրամանատարն ասում է, որ ջիպ կուղարկի, որպեսզի պայմանավորվեն հայերի հետ: Կանգնած էինք, հանկարծ սկսեցին կրակել: Սկզբում ինքնաձիգի կրակահերթեր, հետո` ականանետներ: Այդ ջիպը հայերը խոցեցին: Իսկ մենք կանգնած էինք բլուրի հետևում, մենք չէինք տուժել, սակայն այդպես էլ չկարողացանք անցնել: Այդ ժամանակ հսկայական սկանդալ առաջացավ, արտգործնախարար Անդրեյ Կոզիրյովը մամուլի ասուլիս հրավիրեց:

-Ի՞նչ հեռանկարներ կան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

-Շատերի կողմից հավանության է արժանանում այն գաղափարը, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշի նրա բնակչությունը: Եթե հանրաքվե անցկացնեն, ապա դրա արդյունքն ակնհայտ կլինի: Նույնիսկ եթե այդ հանրաքվեի ընթացքում քվեարկեն այն ադրբեջանցիները, որոնք այնտեղ ապրել են, չնայած նրանք վաղուց ինչ-որ տեղում տեղավորվել են,  այդուամենայնիվ գերակշիռ մեծամասնությունը անկախության կողմանկից կլինի: Այդ պատճառով Իլհամ Ալիևը ընդհանրապես չի ցանկանում հանրաքվե անցկացնել: Նա հարցն այսպես է դնում. «դա մեր տարածքն է, տվեք այն մեզ»: Դեռ ավելին: Դեռևս Հեյդար Ալիևի ժամանակ 1995թ-ին Ադրբեջանում նոր Սահմանադրություն ընդունեցին, որտեղ ամրագրված էր, որ հանրաքվեներն անցկացվում են միայն համազգային մասշտաբով: Այդ պատճառով Ղարաբաղում Ադրբեջանի սահմանադրության համաձայն հանրաքվե անցկացնել չի կարելի: Իսկ դա որքանո՞վ է համապատասխանում միջազգային փորձին: Քվեբեկի անկախության հանրաքվեի ժամանակ քվեարկում էր Քվեբեկը, այլ ոչ թե ողջ Կանադան: Շոտլանդիայում անկախության հանրաքվեի համար քվեարկում էին Շոտլանդիայի ընտրողները, այլ ոչ ամբողջ Մեծ Բրիտանիայի: Եթե տեղի ունենա Կատալոնիայի անկախության հանրաքվե, դրանում նույնպես կքվեարկի Կատալոնիան, այլ ոչ ամբողջ Իսպանիան: Սակայն Իսպանիան, ինչպես և Ադրբեջանը, չի ցանկանում այդ հանրաքվեն անցկացնել, քանի որ դրա արդյունքն ակնհայտ է: Դարնում է թաքնված հակամարտության էությունը:


Հարցազրույցի ռուսերեն տարբերակը ՝ այստեղ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}