Ռուսաստանը Հայաստանի դպրոցներում սննդի համակարգի զարգացման համար 7 մլն դոլար կներդնի
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն ՌԴ-ն 2016-2017թթ-ին 7 մլն դոլարի չափով ներդրում կկատարի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում Հայաստանի դպրոցներում կայուն դպրոցական սննդի համակարգի զարգացման համար:
«2016-2017թթ-ին դաշնային բյուջեի միջոցների հաշվին ՌԴ կողմից կամավոր նպատակային ներդրում կատարել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ֆոնդում` Հայաստանի դպրոցներում կայուն դպրոցական սննդի համակարգի զարգացման ծրագրի երրորդ փուլի իրականացման հետ կապված ծախսերը ֆինանսավորելու նպատակով», - ասված է հրամանագրի տեքստում:
Ներդրումը կկազմի 7 մլն դոլար, որից 2016թ-ին կհատկացվի 3,6 մլն դոլարը, և ևս այդչափ` 2017թ-ին: