Քաղաքական 11:25 28/04/2016

ԵԽ գլխավոր քարտուղար․ «ԼՂ-ում իրավիճակը ցույց տվեց, թե որքան արագ սառեցված հակամարտությունը կարող է հալվել»

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հրապարակել է Եվրոպայում մարդու իրավունքների 2015թ․-ի իր զեկույցը։ 

Գլխավոր քարտուղարը զեկույցում նշում է, որ ամբողջ մայրցամաքում մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ է։

«Եվրոպան ներկայումս պայքարում է լուրջ մարտահրավերների դեմ՝ ներառյալ ահաբեկչությունը, միգրացիան և հակամարտությունները: Սա հաջողությամբ շահագործվում է ազգայնականների և պոպուլիստների կողմից շատ տեղերում, և վստահությունը ազգային և Եվրոպական ինստիտուտների նկատմամբ նվազում է»,-ասում է Թորբյորն Յագլանդը։

Գլխավոր քարտուղարն իր զեկույցի առաջին իսկ տողերում գրում է. «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին վերսկսումը մեզ հիշեցրեց, թե որքան արագ կարող են սառեցված հակամարտություները հալվել։ Տևական խաղաղությունը դեռևս չի ապահովվել արևելյան Ուկրաինայում»։

Գլխավոր քարտուղարը նշում է, որ միևնույն ժամանակ ԵԽ անդամ երկրներում դեռ առկա են շատ կարևոր բացթողումներ օրենքներում և պրակտիկայում։ Մարդու հիմնարար իրավունքները՝ ներառյալ ազատ խոսքը, հավաքների ազատությունը անձնական կյանքի գաղնիության իրավունքը ավելի ու ավելի է սահմանափակվում։

«Սա ոչ միայն սխալ է, այլ նաև վտանգավոր։ Եթե մենք չպաշտպանենք մեր ժողովրդավարական սկզբունքները և չլուծենք մեր խնդիրները՝ լիովին հարգելով մարդու իրավունքները, ապա իրավիճակը միայն կարող է ավելի վատանալ»,-նշում է Յագլանդը։

Զեկույցում զգալի ուշադրության է արժանանում ԵԽ անդամ երկրների դատական համակարգերի անկողմնակալությանն ու անկախությանը, որտեղ ի թիվս այլ մտահոգությունների նշվում է քաղաքական միջամտությունն ու կոռուպցիան։

Զեկույցը մատնանշում է նաև, որ ԵԽ անդամ երկրների մոտավորապես կեսը բավարար չափով չի երաշխավորում լրագրողների անվտանգությունը՝ նշելով, որ վերջին տարում իրավիճակն առավել է վատացել և շատացել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական հարձակումները, նրանց սեփականության ոչնչացման դեպքերը։

Զեկույցում գլխավոր քարտուղարը Հայաստանին անդրադարձել է դատական համակարգի, սահմանադրական բարեփոխումների և սոցիալական իրավուքների համատեքստում։

Նշվում է, որ Հայաստանը ներկայացրել է  լայն բարեփոխումներ՝ քրեականացնելով դատավորի վրա ազդելու փորձերը և սահմանել դատավորի համար պարտավորություն՝ հաղորդել նման դեպքերի մասին, սակայն շարունակվում են այն զեկույցները, որ դատական համակարգը գործնականում անկախ չէ։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստան իր այցի վերաբերյալ զեկույցում նշել է, որ  «դատական համակարգի վերին օղակները միջամտում են ստորին դատական ատյանների աշխատանքին, ինչպես նաև կան արտաքին դերակատարներ, ինչպիսիք է գործադիր իշխանությունը»։

Համացանցում ազատ խոսքի արտահայտման հետ կապված նշվում է, որ ԵԽ անդամ երկրների մեծամասնությունում չկան կոնկրետ կանոնակարգեր, որոնք կուսումնասիրեին օգտատարերի գործունեությունը ինտերնետում։ Սակայն որոշ երկրներ որդեգրել են այնպիսի քաղաքականություն, որի նպատակն է ամրապնդել առցանց բովանդակության վրա վերահսկողությունը՝ փորձելով կանխել արգելված բովանդակությամբ նյութերի տարածումը։ Այս երկրների շարքում ընդգրկվել է նաև Հայաստանը՝ ի թիվս Ռուսաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Թուրքիայի։

Հավաքների ազատության հետ կապված նշվում է, որ որոշ երկրներում, այդ թվում Հայաստանում, դեռևս չկան արդյունավետ միջոցներ՝ իրավապահների կողմից հավաքների ազատության իրավունքի խախտումների դեմ։

Ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հետ կապված նշվում է, որ Հայաստանում 2015թ․-ի դեկեմբերին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխություններ, որով մեծանում է խորհրդարանի դերը։ Այս քայլը, ինչպես նշվում է զեկույցում, կարող է հանգեցնել առավել ընդգրկուն քաղաքական գործընթացի, սակայն ժողովրդավարական մշակույթը և քաղաքացիական հասարակության հետ  երկխոսությունը շարունակում է մնալ թույլ այս ողջ վճռորոշ բարեփոխումների ընթացքում։

Նշվում է, որ 2015թ․-ին ԵԽ անդամ երկրներում տեղի է ունեցել ռասիզմի և անհանդուրժողականության ընդհանուր աճ։ Չնայած անդամ երկրներից շատերում առկա է խտրականության դեմ ուղղված օրենսդրություն, սակայն դեռևս շատ բացեր կան։ Մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում,  Անդորրայում, Հունաստանում, Իտալիայում, ՌԴ-ում, Լեհաստանում, Լիխտենշտեյնում, Իսլանդիայում, Ադրբեջանում, Թուրքիայում չկան անկախ մարմիններ, որոնք կզբաղվեին խտրականության հարցերով ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում։

Զեկույցում նշվում են նաև մի շարք առաջարկություններ, որոնց իրականացման միջոցով հնարավոր է լուծել ԵԽ անդամ երկրներում առկա վերոնշյալ և զեկույցում նշված մի շարք այլ  խնդիրները։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}