Ասել, որ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները հանդուրժող են, դա նույնն է, թե ասել Հիտլերը քրիստոնյա էր. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Թուրքիան ու Ադրբեջանը հանդուրժողական երկրներ են, ասաց, որ ոչ միան Չավուշօղլուն, այլ Էրդողանն էլ է փայլել նման մտքի գոհարներով:
Նրա խոսքերով՝ միջազգային հանրությանը պետք է փաստեր ներկայացնել:
«Թուրքիայում մինչև 1915 թվականը եղել են հազարավոր հայկական ու հունական եկեղեցիներ: Այդ եկեղեցիների մեծ մասն այլևս գոյություն չունեն, ավելին, եղել են եկեղեցիներ, որոնք վերածվել են գոմերի, լավագույն դեպքում՝ մզկիթների: Թուրքիայի խոշորագույն քաղաքի՝ Ստամբուլի, խորհրդանիշերից մեկը Սուրբ Սոֆիայի տաճարն է, որը ժամանակին օսման թուրքերը վերածեցին Այա Սոֆիա մզկիթի: Թուրքիան տարիներ շարունակ իրականացրել է մշակութային ցեղասպանություն: Թուրքերից հետ չեն մնացել նաև ադրբեջանցիները: Նոր Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումը ցույց է տալիս Ադրբեջան պետության «հանդուժողական» դեմքը: Եթե իրենք կարիք ունեն նոր, կեղծ պատմություն ստեղծելու, մենք իրականությունն ասելու որևէ բարդույթ չունենք, և այս մասին ողջ քաղաքակիրթ աշխարհը շատ լավ գիտի, այդ մասին նաև տեսանյութեր կան: Եւ ասել, որ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները հանդուրժող են, դա նույնն է, թե ասել՝ Հիտլերը քրիստոնյա էր», – ասաց Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները