Մշակույթ 09:13 29/04/2016 Հայաստան

«Բարեկամության Կամուրջ. Բորիս Կլիմենտև». ցուցահանդես՝ ՀԱՊ-ում

Հայաստանի Ազգային պատկերասրահում  բացվելու է  «Բարեկամության կամուրջ. Բորիս Կլեմենտև» ցուցահանդեսը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Ազգային պատկերասրահից: 

«Այսօր Կլեմենտևի` ժանրաթեմատիկ լայն ընդգրկմամբ ու տեխնիկական կատարողական ձևամիջոցներով հարուստ ստեղծագործությունն ընդգրկում է հարյուրավոր գեղանկար կտավներ, փոքրադիր էտյուդներ, ջրանկարներ և գծապատկերներ, կավճամատիտով արված գրաֆիկական թերթեր, ինչպես նաև մոնումենտալ գեղանկարչության և ինտերիերի ձևավորման նմուշներ, և այլն:

Ռուսաստանի Գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության ակադեմիայում ռուս նշանավոր արվեստագետներին աշակերտած, ժամանակի առաջատար գաղափարներին, գեղանկարչական տարբեր դպրոցներին և ուղղություններին, համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցներին քաջածանոթ նկարիչն այսօր ունի իր սեփական ստեղծագործական ոճն ու բնութագիծը: Գիտակցաբար ընտրելով իրեն հոգեհարազատ ռեալիստական արվեստի ուղին՝ նա յուրովի ընկալում ու իր արվեստում համադրում է ռուսական ռեալիզմի սկբունքներն ու արևմտաեվրոպական իմպրեսիոնիզմի նվաճումները, 19-րդ դարավերջի ռուսական քնարական դպրոցի ավանդույթներն ու անցյալ էպոխայի նորովի մեկնաբանումը: Կլեմենտևը հայտնի է որպես իմպրեսիոնիստական նուրբ բնապատկերների հեղինակ, ռուսական և եվրոպական ռեալիստական դպրոցի ուղին շարունակող դասական դիմանկարի վարպետ, պատմական նատյուրմորտի գիտակ: Նրա ստեղծագործությանը հատուկ է սյուժեների և թեմաների բազմազանությունն ու հարստությունը: Նկարիչն առանձնակի տեղ է հատկացնում կրոնական թեմատիկային՝ հավատքը համարելով մարդու գոյության ու կեցության հիմք:

Ներկա ցուցահանդեսը, որն ընդգրկում է Կլեմենտևի ստեղծագործության շուրջ 25 տարիները, բացահայտում է արվեստագետի որոնումների իրական էվոլյուցիան ու ստեղծագործության դինամիկան: Արվեստագետի ստեղծագործությունը բնորոշվում է ռեալիզմի և ժամանակակից արևմտյան ձևաոճական մեթոդների համադրման ու վերամշակման սկզբունքներով՝ տարբեր արտահայտչամիջոցներով ընդգծելով սուր ներքնատեսությունը, սեփական երևակայությունն ու անձնական ապրումների վրա հենված էմոցիան, կյանքի ու շրջապատող աշխարհի հոգևոր ընկալումն ու հաղորդումը: Արդիական մտածողությունն ու կատարման մեթոդը զուգորդվում են ռեալիստական-դիտողական, հայեցական-քնարական եղանակի հետ, ինչի շնորհիվ պատկերումները խորապես ազդում են դիտողի վրա: Ցուցադրության առանցքն են ռուսական կյանքն ու ժամանակակիցներին պատկերող յուղանկարներն ու թավշյա մակերևույթով և ներկերի փափկությամբ առանձնացող պաստելային թերթերը»,- արվեստագետի ստեղծագործական ուղին և ոճական առանձնահատկություններն այսպես է  ներկայացված Հայաստանի Ազգային պատկերասրահի պաշտոնական կայքում:

Էքսպոզիցիայում ներկայացված է 60-ից ավելի գեղանկար և գրաֆիկական թերթ՝ կավճամատիտ, մատիտանկար, ինչպես նաև նկարչի անձնական արխիվում պահվող գծապատկերների ալբոմներ ու հուշաձեռագրային նյութ:

Մայիսի 6-ին բացվող ցուցահանդեսի համադրողն է Մարինա Հակոբյանը: Այն գործելու է մեկ ամիս: 

Լուսանկարները՝ klementiev.ru կայքից: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:45
Շավարշ Քոչարյանը արձագանքել է Իլհամ Ալիևի՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությանը
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը Panorama.am-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի այսօրվա հայտարարությունը ղարաբաղյան...
Աղբյուր` Panorama.am
20:41
Որոշ ավտոճանապարհներին մառախուղ է
Բաղրամյանի, Աշտարակի և Էջմիածնի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր:
Աղբյուր` Panorama.am
20:39
Ավստրալիայում ցուցադրել են աշխարհի ամենամաքուր օփալը
Աշխարհի ամենամաքուր չմշակված օփալը՝ Ավստրալիայի բոցը, ցուցադրել են Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի թանգարանում: 1946 թվականին գտնված թանկարժեք քարը,...
Աղբյուր` Panorama.am
20:36
Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հրանտ Դինքի ու Գարո Փայլանի մասին
Այսօր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ ունեցավ ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը։ Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ։...
Աղբյուր` Panorama.am
20:33
Մոուրինյո. «Երկրորդ հնարավորության դեպքում պետք է սպանես մրցակցիդ»
«Երբեմն այնքան լավ ենք խաղում, որ փոխարինում կատարելը դառնում է խնդիր»:
Աղբյուր` Panorama.am
20:30
Կիպրոսի ԱԳ նախարար․ ԵԽ-ն հակամարտություններ լուծելու մանդատ չունի
«Եվրոպայի խորհուրդը չունի հակամարտություններ լուծելու մանդատ։ Սա միջազգային այլ կառույցների խնդիրն է։ Չնայած սրան՝ մենք պետք է վստահ...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հ. Նաղդալյանը ԵԽԽՎ-ում խոսել է Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ռազմական ոտնձգության մասին
«Նման գործողությունները չեն սասանում մեր վճռականությունը՝ իրականացնելու լայնամասշտաբ բարեփոխումներ»:
Աղբյուր` Panorama.am
20:21
Վախճանվել է չեխ հայագետ-վրացագետ Վացլավ Չեռնին
Կովկասագետ, հայ գրականության թարգմանիչ Վացլավ Չեռնին դեռևս 1950-ական թվականներին Կարլի համալսարանում պրոֆեսոր Եդլիչկայի մոտ ուսանել է հայագիտություն։
Աղբյուր` Panorama.am
20:16
Արա Խաչատրյան. «Ամեն ինչ առջևում է…»
Աշոտ Բարսեղյանի սաները 10 օրյա մարզումներ կանցկացնեն ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ օրը երկու մարզում ձևաչափով։
Աղբյուր` Panorama.am
20:12
Ֆլոյդ Մեյվեզեր. «Ես եմ լավագույնը, ոչ թե Մուհամեդ Ալին»
«Մենք խոսում ենք այն մասին, թե ով է ավելի քիչ հարվածներ բաց թողնում և ավելի շատ ռեկորդներ սահմանում»:
Աղբյուր` Panorama.am
20:04
Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ինքնավնասում կատարած դատապարտյալներին
Նրան համաձայնվել են տեղափոխվել թիվ 89 խուց պայմանով, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից նշված խցի բարեկարգման աշխատանքները կշարունակվեն:
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայ մարզիկների առողջության դժվարամատչելի հետազոտությունները կիրականացվի Հայաստանում
ՊՈԱԿ-ը տարածաշրջանում միակն է, որը ստացել է որակի ղեկավարման միջազգային ստանդարտ։
Աղբյուր` Panorama.am
19:52
Կարպ Խաչվանքյանը ծննդյան օրն է
«Կարպ Խաչվանքյանը ծննդյան երեք օր ունի: Չենք կարողանում հասկանալ, թե երբ է նրա ծննդյան օրը»,- ասում է Երվանդ Ղազանչյանը:
Աղբյուր` Panorama.am
19:44
Հայտնի են Ավստրալիայի Բաց առաջնության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը
Երիտասարդությո՞ւն, թե՞ փորձ՝ կորոշի այս մրցամարտը:
Աղբյուր` Panorama.am
19:38
Ըստ հաղորդման` փաստաբանը պաշտոնատար անձանց մեղադրել է առերևույթ հանցանքներ կատարելու մեջ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել խուլիգանության մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Մ.-ի հաղորդման հիման վրա:
Աղբյուր` Panorama.am
19:24
«Համախմբում» կուսակցության պարզաբանումը՝ Հայրիկյանի գլխավորած կուսակցության հայտարարության վերաբերյալ
«Եթե լինում են այդ հայտարարությանը միացողներ, դաշինքի գաղափարը ողջունողներ, ապա մենք դա ընդունում ենք ի գիտություն, և մեզ համար անհասկանալի են առաջացած աղմուկն ու շահարկումները»։
Աղբյուր` Panorama.am
19:21
Պետրոս Ավետիսյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ
«Փյունիկում» վարձավճարով հանդես եկող կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
Աղբյուր` Panorama.am
19:16
Կարեն Ուլուբաբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր
Աղբյուր` Panorama.am
19:15
Մեղադրանք է առաջադրվել 27-ամյա աղջկա սպանության համար
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գ.Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով
Աղբյուր` Panorama.am
19:12
Մենք պետք է հասկանանանք՝ լա՞վ ենք փողը ծախսում, թե՞ ոչ, ո՞րն է մեր նեղ տեղը. Վարչապետ
Կառավարությունում սկսվել է գերատեսչությունների 2016 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը
Աղբյուր` Panorama.am
19:10
Ա. Թաթոյանը Ստրասբուրգում Ֆիլիպ Բուայայի հետ քննարկել է Լապշինի արտահանձնման հարցը
«Նրա արտահանձնման որոշումն ունի քաղաքական բնույթ, ուղղակիորեն վտանգում է խոսքի ազատությունը և անթույլատրելի նախադեպ ստեղծելու փորձ է»:
Աղբյուր` Panorama.am
19:02
«Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի հանձնաժողովը կղեկավարի Արսեն Քարամյանը
Այս մրցույթի անցկացումը հնարավորության է տալու Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության նախընտրությամբ որոշելու տարվա լավագույն հայ մարզիկին:
Աղբյուր` Panorama.am
18:58
ՌԴ-ում վթարից տուժած ՀՀ քաղաքացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության
ՌԴ Մ-29 ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածներից Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցում ժամը 16.20-ի դրությամբ բուժվում է ՀՀ 5 քաղաքացի։
Աղբյուր` Panorama.am
18:55
Հայ բասկետբոլիստները շարունակում են միավորներ բերել իրենց թիմերին
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանստոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 18-րդ տուրի շրջանակներում 78-89 հաշվով պարտություն է կրել «Բարսելոնից»:
Աղբյուր` Panorama.am
18:51
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ
Աղբյուր` Panorama.am
18:25
Աստանայի բանակցություններում Սիրիական ընդդիմությունը կքննարկի միայն հրադադարի ռեժիմին առնչվող հարցեր
Օգոստոսին Սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ կայանալիք բանակցությունների ժամանակ սիրիական ընդդիմությունը պատրաստ է քննարկել միայն...
Աղբյուր` Panorama.am
18:03
ԵԽԽՎ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ խորհրդարանական ընտրություններում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն այսօր որոշում է կայացրել դիտորդական առաքելություն կատարել ՀՀ խորհրդարանական ընտրությունների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրանի ԶՈւ ցամաքային ուժերը զորավարժություններ են անցկացնում
Իրանի ԶՈւ ցամաքային ուժերը զորավարժություններ են անցկացնում,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը: Իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:16
Խաղային մարզաձևերի առաջնություններն ըստ հնարավորության կանցկացվեն ԼՂՀ-ում
Նախարարը հանձնարարել է նաև ԼՂՀ-ում կազմակերպել ատլետիկա, բռնցքամարտ, ծանրամարտ, ըմբշամարտ մարզաձևերի մարզիչների սեմինար-խորհրդակցություններ:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խուդոյան. Հայաստանում գիտական ատենախոսությունների որակը սարսափելի ցածր է
14:23 23/01/2017

Խուդոյան. Հայաստանում գիտական ատենախոսությունների որակը սարսափելի ցածր է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}