ԱՎԾ-ն հրապարակել է Հայաստանի մշտական բնակչության թիվը
Հայաստանի մշտական բնակչության թիվը 2016-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 2մլն 998 հազ. 600: Այսօր նման տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ այդ տվյալների, 1 մլն 73 հազար 7 հարյուր մարդ ապրում է մայրաքաղաք Երևանում:
Ընդհանուր առմամբ մշտական բնակչության մեծ մասը քաղաքաբնակ են՝ 1մլն 907 հազար:
Առավել մեծ թվով բնակչություն ունեն Արմավիրի ու Արարատի մարզերը՝ համապատասխանաբար 266 հազար 600 և 258 հազար 9 հարյուր: Ամենաքիչ բնակչությունը Վայոց Ձորինն է՝ 50 հազար 800:
Երևանի վարչական շրջաններից առավել մեծ թվով բնակչություն ունեն՝ Շենգավիթն ու Մալաթիա-Սեբաստիան՝ համապատասխանաբար 139 հազար հարյուր և 135 հազար 9 հարյուր: Ամենաքիչ բնակչությունն ունի Նուբարաշեն համայնքը՝ 9 800:
Հիշեցնենք, որ այստեղ բազմանակարան շենքեր չկան:
Մշտական բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում, ներառյալ մարդահամարի պահին ժամանակավոր բացակայողները:
Ժամանակավոր բացակայողների թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին իրենց հիմնական (մշտական) բնակության վայրից բացակայում են մինչև մեկ տարի ժամկետով:
Ավելի վաղ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հայտնել էր, որ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն 998600 մարդ, նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 12 հազարով:
Հարակից հրապարակումներ`
- 2015-ին 12 հազարով նվազել է մշտական բնակչության թվաքանակը. Կարինե Կույումջյան
- Հայաստանում գյուղական բնակչությունն ավելանում է, իսկ քաղաքայինը նվազում
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան