Ոչ, պատերազմը հաղթել են մեր քսան տարեկան զավակները. Զարուհի Փոստանջյան
Այսօր Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցներում ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե ապրիլյան քառօրյա պատերազմը հաղթել է ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը:
«Ոչ, պատերազմը հաղթել են մեր քսան տարեկան զավակները, ովքեր կորցրել են իրենց անգին կյանքը: Իսկ ինչ վերաբերում է հաղթելուն, ապա դա այդպես չէ, մենք ունենք կորցրած տարածքներ, դա ես չեմ ասում, դա ասում են փաստերը», -հայտարարեց Փոստանջյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի այն դիրքորոշմանը, թե պետք է չեղարկել 1994 թվականի զինադադարի մասին համաձայնագիրը, Հայաստանը պետք է քաղաքական արձագանք ներկայացներ` ճանաչելով ԼՂՀ անկախությունը:
«Բայց նման բան չարվեց»,- ասաց Փոստանջյանը:
Ըստ նրա, ապրիլյան ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ Հայաստանը չունի դաշնակիցներ:
«Մենք պետք է հույսներս դնենք մեր, միայն մեր վրա: Դաշնակիցների վրա հույս դնելը կլինի մեր կողմից միամտություն», -հայտարարեց Փոստանջյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում