Էստոնիայի նախագահը Հելսինկիիում` դիջեյի դերում
Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսին երեկ երեկոյան Ֆինլանդիայի մայրաքաղաքում հանդես է եկել դիջեյի դերում՝ ներկայացնելով իր երիտասարդ տարիների սիրելի երգերը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Իլվեսին ելույթ է ունենեցել Kaiku ակումբում: Չնայած անձրևային եղանակին, նախագահի ելույթի նկատմամբ հետաքրքրությունը բարձր է եղել, դահլիճը լիքն է եղել: Նա ներկայացրել է 1960-70-ական թվականների իր սիրել ռոք երգերը: Նախագահի հետ ելույթ է ունեցել ֆին երաժիշտ Սամի Յաֆֆան: Համերգից ստացված ամբողջ հասույթը փոխանցվել է հիվանդ երեխաների ֆոնդին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին