Հնդկաստանը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը. դեսպան
Հնդկաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը: Նշել է Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուին՝ առաքելության ավարտի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել առևտրի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: