Ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հանրապետության տարածքում` ապրիլի 30-ին, մայիսի 1-ին, 3-4-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում, 2-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից:
Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ից մայիսի 2-ն էապես չի փոխվի, 3-4-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում` ապրիլի 30-ին, մայիսի 1-ին, 3-4-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ:
Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին