Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Մադրիդի մրցաշարին
Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը հիվանդության պատճառով հրաժարվել է մասնակցել Մադրիդի մրցաշարին: Այս մասին տեղեկացնում է WTA-ի պաշտոնական կայքը:
Աշխարհի թիվ 1 ռակետը կորտ դուրս չի եկել մարտ ամսից այն բանից հետո, երբ Մայամիի մրցաշարի 4-րդ շրջանում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սվետլանա Կուզնեցովային:
«Ցավոք սրտի, ստիպված եմ հրաժարվել Մադրիդի մրցաշարից, քանի որ շարունակում եմ պայքարել մրցածության դեմ և 100 տոկոսով պատրաստ չեմ: Հուսով եմ` շուտով կվերադառնամ կորտ»,- նշել է Ուիլյամսը:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Մադրիդյան մրցաշարում կմեկնարկեն որակավորման հանդիպումները: