Մասնագիտական տոնի կապակցությամբ` պարարվեստի ոլորտի գործիչները պարգևատրվել են
Այսօր՝ Պարի միջազգային օրը, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով՝ պարարվեստի ոլորտի գործիչներն այս տարի ևս պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով և պատվոգրով՝ պարարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար:
«Յուրաքանչյուրդ ձեր տեղում՝ մեր պարարվեստը զարգացնելով, նպաստում եք մեր հայրենիքի հզորացմանը, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ մշակույթի գործիչները հայրենիքի ջատագովների ստվար զանգվածն են կազմում»,-այս մասին նշել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ պարգևների հանձնման ժամանակ:
Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ՝ 1982 թվականից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերրի: 1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո:
ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահն է Ալկիս Ռաֆտիսը: Ամեն տարի ողջ աշխարհում պարի օրն ունենում է որոշակի խորհուրդ. այս տարի այն նվիրված է պարարվեստի կրթության ազատությանը: Հայաստանում Պարի միջազգային օրը նշվում է 2005 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում