Պլյուշչենկո. «Սպասեք անակնկալի»
Գեղասահքի օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն, ով մարտի 14-ին Իսրայելում վիրահատության էր ենթարկվել, տեղեկացրել է, որ դեկտեմբերին կմասնակցի սառցային նոր շոուի:
«Ինչպես և խոստացել էինք, թիմիս հետ անհավանական բան ենք պատրաստում: Սպասեք նոր անակնկալի»,- նշել է Պլյուշչենկոն:
Վիրահատությունից հետո Եվգենին շարունակում է ապաքինվել: Մարզական կարիերայի ավարտի մասին դեռ չի մտածում: Վերջերս տված հարցազրույցներից մեկում գեղասահորդը շատ կոպիտ էր պատասխանել իր կարիերային վերաբերվող հարցին, նշելով, որ ամեն մեկը թող հետևի իր կյանքին ու աշխատանքին, իսկ ինքը կդադարի զբաղվել իր սիրելի գործով միայն այն ժամանակ, երբ ինքը կցանկանա և երբ դա կհամարի անհրաժեշտ: