Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման Ֆլեշ մոբ՝ Երևանում
Մայիսի 1-ին, ժամը 18:00-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում (ցայտաղբյուրի հարևանությամբ) տեղի է ունենալու Ֆլեշ մոբ: Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակցիան նպատակ ունի իրազեկել քաղաքացիներին ՀՀ առողջապահության նախարարության կողմից մեկնարկած ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված սքրինինգների մասին:
Սքրինինգային ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիները կարող են այցելել տեղամասային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա և անցնել զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի ու արգանդի պարանոցի քաղցկեղի անվճար հետազոտություններ:
Ֆլեշ մոբն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին