Բաղդադի արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ է մահացել
6 մարդ մահացել է, 40-ը` տուժել Բաղդադի արևելքում գտնվող Նահրավան թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»` հղում անելով իրաքյան հեռուստաալիքին:
Հայտնվում է, որ պայթուցիկը տեղադրված է եղել ավտոմեքենայում:
Իրաքում պահպանվում է լարված իրավիճակը` «Իսլամական պետություն» խմբավորման գործողություններով պայմանավորված:
Բաղդադում և հարևան թաղամասերում պայթյունները գրեթե ամեն օր են տեղի ունենում, զոհվում են անմեղ մարդիկ և անվտանգության աշխատակիցներ:
Ոստիկանությունում լրատվամիջոցի աղբյուրը նշել է, որ զոհվածների ու վիրավորների մասին տվյալները վերջնական չեն:
Պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի վերցրել իր վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում