Աշխատանքային ստվերը հայաստանյան աշխատաշուկայում 49% է կազմում. Բորիս Խառատյան
«Մենք նախատեսել էինք մայիսի 1-ին երթ անցկացնել, բայց հիմա կարծում ենք, որ այդ երթը չի համապատասխանի ստեղծված իրավիճակին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը՝ նշելով, որ թե այս տարի մայիսի 1-ը կտարբերվի՝ հաշվի առնելով ապրիլից սկսած պատերազմական վիճակը:
Ինչ վերաբերում է աշխատավորների խնդիրներին, աշխատանքային հարաբերություններին, ըստ նրա, օրենսդրությունը ոչ ամբողոջովին, սակայն որոշ չափով պաշտպանում և կարգավորում է աշխատանքային հարաբերությունները:
«Մենք ունենք բացմաթիվ թերություններ, և խոսել աշխատանքային հարաբերությունների զարգացման մասին այն տեսանկյունից, երբ ունենք 17%-ի չափով գործազրկություն, որն ամենաբարձրն է ԱՊՀ երկրների ցանկում, ժամանակավրեպ կլինի»,-ասաց նա:
Անդրադառնալով աշխատանքային ստվերին՝ Բորիս Խառատյանն ասաց, որ հայաստանյան աշխատաշուկայում այն 49% է կազմում., ինչը բավական բարձր թիվ է. «Եթե աշխատողը ձևակերպված հարաբերություններ չունի գործատուի հետ, ապա նա աշխատանքը կորցնելու սպառնալիքի տակ շահագործման է ենթարկվում»:
Ոլորտում եղած առաջընթացը Խառատյանի խոսքով՝ նոր սահմանադրությամբ հստակեցված աշխատանքային իրավունքներ են, ուղղակի պետք է հնարավորություն և ներուժ լինի, որպեսզի կարողանանք իրականացնել այն իրավունքները, որոնք ամրագրված են նոր ընդունված սահմանադրությամբ:
«Արհմիությունների կոնֆեդերացիան 2015 թվականին մոտ 500 դիմում բողոք է ստացել, որից մոտ կեսն է ի օգուտ աշխատողի հանգուցալուծվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ