Լավրովն ու Քերին հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Ապրիլի 29-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամն կայացել է հեռախոսազրույց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքից:
Կողմերը քննարկել են սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր, ընդգծել են Սիրիայում հաստատված հրադադարը պահպանելու անհրաժեշտությունը: Լավրովը նշել է Սիրիայի իշխանության և ընդդիմության միջև ընթացող բանակցություններին սիրիացի քրդերի մասնակցության կարևորությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Լավովն ու Քերին անդրադարձել են նաև Ուկրաինական խնդրին ու Լեռնային Ղարաբաղում ձևավորված իրադրությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ