Երաժշտության միջոցով ցանկանում ենք խնդրել մարդկանց՝ դադարեցնել պատերազմները. «Խաղաղություն մոլորակին»
Հայաստանում մեկնարկել է «Խաղաղություն մոլորակին» նախագիծը, որի նպատակն է երաժշտության միջոցով խաղաղություն տարածելը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայ» ՀԿ նախագահ Քրիստինե Շերոյանը:
Նախագիծն իր մեջ ներառում է երգչախմբային համերգներ, տարբեր ազգային երաժշտության թեմաներով համատեղ բաց դասեր և խմբավարների ու երգչախմբի երգիչների միջև փորձերի փոխանակումներ:
Նա տեղեկացրեց, որ նախագծին մասնակցում են Մոլդովան, Վրաստնը, Լեհաստանը և Հայաստանը. «Արդեն մեր երկրում են Լեհաստանի Խուրտովնիա հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Յուստինա Դյուման և Մոլդովայի «Ռապսոդիա» մանկապատանեկան երգչախմբի խմբավար և գեղարվեստական ղեկավար՝ Նատալյա Բարաբանշիկովան»:
Հանդիպմանը ներկա Լեհաստանի Խուրտովնիա հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Յուստինա Դյուման էլ նշեց, որ նախագծի միջոցով ցանկանում ենք խնդրել մարդկանց՝ դադարեցնել պատերազմները.
«Եկեք միասին երգենք, քանի որ տարածված կարծիք կա, երբ երգում են միասին, ապա չեն կրակում»: