Կոմիտաս Մուրադյանի պաշտոնանկությունը հույսեր է արթնացրել նրա «զոհի» ընտանիքում. «Հրապարակ»
Կապի զորքերի, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից Կոմիտաս Մուրադյանի ազատումը հույսեր է արթնացրել նրա «զոհի»՝ Աշոտ Սարգսյանի ընտանիքում։
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Կոմիտասից «քցված» ՊՆ մատակարար Աշոտ Սարգսյանի հարազատները վստահ են, որ ջրի երես դուրս կգան Մուրադյանի «գործերը», այլապես պաշտոնանկությունը գրոշ չարժե։ Նրանք կարծում են, որ կվերանայվի քրգործը, և կհայտնաբերվի իրական մեղավորը։
«Անցած տարի էինք գրել, որ Մուրադյանի բարձր հովանու տակ Սարգսյանը ՊՆ օպերատիվ կառավարման կենտրոնի համար տեսակոնֆերանսների տեխնիկա էր բերել, ՊՆ-ին այն վաճառելով շուկայականից շատ բարձր գնով, հաշիվ-ապրանքագրերում ներառելով կեղծ տեղեկություններ։ Մուրադյանը նպաստել էր, որ տենդերը շահի Սարգսյանի ընկերությունը, բնականաբար՝ իր «փայն» ունենալով գործարքում: Քննչական կոմիտեն բացահայտել էր, որ պետբյուջեից մոտ 500 հազար դոլար է յուրացվել։ Գործը կոտրեցին ընկերության տնօրենի վրա, իսկ Մուրադյանը ջրից չոր դուրս եկավ»,-հավելել է թերթը։