Ճապոնիան կօգնի Ուկրաինային կիբերոստիկանություն ստեղծել
Ուկրաինայում Ճապոնիայի դեսպան Շիհեկի Սումին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ճապոնիան պատրաստ է Ուկրաինային օգնություն ցուցաբերել կիբերոստիկանության ստեղծման հարցում: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով ուկրաինական ներքին գործերի նախարարությանը:
Դեսպանի խոսքով, Ճապոնիան աջակցում է Ուկրաինայի ՆԳՆ-ի քայլերը և տրամադրել է ֆինանսական, խորհրդատվական և փորձագիտական օգնություն:
Նա նշել է, որ Ճապոնիան դրական է գնահատում նոր կառավարությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը Ուկրաինայի հետ:
Սումին Ավակովին հրավիրել է մոտ ապագայում այցելել Ճապոնիա պաշտոնական այցով՝ ծանոթանալու ճապոնական իրավական համակարգի աշխատանքին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ