Եվրոպական 6 երկիր կողմ է Շենգենի սահմանների վերահսկողության երկարաձգմանը
Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Բելգիայի, Դանիայի և Շվեդիայի իշխանությունները կողմ են մայիսի կեսից Շենգենյան կանոնադրությամբ նախատեսված սահմանային վերահսկողության երկարաձգմանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Deutsche Welle-ին:
Ըստ աղբյուրի՝ համապատասխան գրավոր առաջարկն ուղարկվել է Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Տիմմերմանսին և ներքին գործերի ու միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին: Այդ երկրներն առաջարկել են սահմանային վերահսկողությունը երկարաձգել առնվազն կես տարով, ինչը հնարավորություն կտա ավելի լավ վերահսկել միգրանտների հոսքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին