«Զինված ուժերի սպառազինությունը ի զորու է կատարելու իր առջև դրված խնդիրները թե խաղաղ, թե պատերազմական ժամանակաշրջանում»
Հակառակորդը ոչ մի առիթ բաց չի թողնում սահմանին լարվածություն ստեղծելու համար: Այսօր տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ կարևորելով սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ծրագրերի անընդհատությունը` որպես զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման նախադրյալ:
ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նիստը նվիրված է եղել զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կազմակերպման, զորքերի մարտական կիրառման նախապատրաստման և տեխնիկական ապահովման հարցերին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ սահմանային վերջին աննախադեպ իրադարձությունների խորապատկերում չափազանց կարևոր է առանձնակի ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության, զորքերի տեխնիկական ապահովման և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին:
Ընդհանուր առմամբ մատնանշվել է, որ զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի օգտագործումը կազմակերպվում և իրականացվում է տարեկան շահագործման պլանների, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի հրամանների պահանջներին համապատասխան: Ըստ այդմ` զինված ուժերի սպառազինությունը պատրաստ է և ի զորու կատարելու իր առջև դրված խնդիրները թե խաղաղ, թե պատերազմական ժամանակաշրջանում: Ասվածի իրատեսությունն ապացուցվել է նաև ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական շփման գոտում ծավալված իրադարձությունների ընթացքում:
Ի մի բերելով ներկայացված վերլուծությունները, փաստերն ու առաջարկները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին