2016 թ-ի առաջին եռամսյակի ամենախոշոր հարկատուները
ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2016 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
Համաձայն հրապարակված տվյալների` Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 15 մլրդ 606 մլն դրամի հարկ: Երկրորդ տեղը զբաղեցնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ« ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 4 մլրդ 920 մլն դրամ:
Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի երրորդ խոշոր հարկատու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 4 մլրդ 96 մլն դրամ:
«Ֆլեշ» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել 3 մլրդ 626 մլն դրամի հարկեր և տուրքեր` հայտնվելով խոշոր հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում:
Առաջին հնգյակը եզրափակում է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն («Արմենտել»): Ընկերությունը վճարել է 3 մլրդ 436 մլն դրամի հարկ:
2016 թվականի հունվար-մարտ ամիսներին իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ վճարելով 3 մլրդ 304 մլն դրամ, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությունը (3 մլրդ 21 մլն դրամ), «Գրանդ տոբակո հայ կանադական ՀՁ» ընկերությունը (2 մլրդ 925 մլն դրամ), «Սիփիէս օիլ քորփորեյշն» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 2 մլրդ 318 մլն դրամ դրամ: Հայաստանի խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակը եզրափակում է «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը՝ պետական բյուջե վճարելով 2 մլրդ 90 մլն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ