2016թ. հունվարի 1-ի դրությամբ բնական գազով գազաֆիկացվել է 670 826 բնակարան և բնակելի տուն
Ըստ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ամփոփ տեղեկատվության, 2015թ. բնական գազ են ստացել հանրապետության քաղաքային բնակավայրերի 91.8%-ը, գյուղական բնակավայրերի` 59.1%-ը: Ընդ որում, մինչ վերագործարկման աշխատանքները սկսելը բնական գազով գազաֆիկացված չեն եղել Շամլուղ, Մեղրի, Ագարակ և Դաստակերտ քաղաքները:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 1997թ. սեպտեմբերից մինչև 2016թ. հունվարի 1-ը բնական գազով գազաֆիկացվել է 670 826 բնակարան և բնակելի տուն:
Ըստ աղբյուրի՝ հանրապետությունում իրացված բնական գազի դիմաց չվճարելու պատճառով տարիների ընթացքում կուտակված պարտքը 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 32 421.7 մլն. դրամ, որից բնակչությունից` 13 974.9 մլն. դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին