2016թ. առաջին եռամսյակում հանրապետություն է ժամանել 1միլիոնից ավել զբոսաշրջիկ
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2016թ. առաջին եռամսյակում հանրապետություն է ժամանել 1 252 506 զբոսաշրջիկ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 8.6%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ 2016թ. առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1 227 499 մարդ կամ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.9% -ով: