2016թ-ի հունվար-մարտին Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 31.7%-ը ԱՄՆ-ից է
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2016թ. հունվար-մարտին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 395.4 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 3 729.0 մլն. դրամ կամ 7 667.4 հազ. ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 46.8%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 23.1%-ը` մանածագործական իրերը, 8.6%` տարբեր արդյունաբերա- կան ապրանքները, 7.2%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 6.9%-ը` քարից, գիպսից, ցեմենտից իրերը, իսկ 7.4%-ը` մնացած ապրանքները:
2016թ-ի առաջին եռամսյակում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 31.7%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 22.9%-ը՝ Եվրամիության երկրներին, 21.9%-ը՝ Ճապոնիային, 12.2%-ը՝ Չինաստանին: