Վան դեր Սար. «Ռոնալդուն անհավանական արդյունքներ է գրանցում»
Հոլանդիայի ազգային հավաքականի, Ամստերդամի «Այաքսի» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարն իր հիացմունքն է արտահայտել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի վիճակագրության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Քրիշտիանուն անհավանական քանակությամբ գոլեր է խփում և արդեն որերորդ տարին է անհավանական վիճակագրությամբ է աչքի ընկնում: Դեռ «Մանչեսթեր Յունայթեդում» էր նա շատ տաղանդավոր, բայց հիմա որակական հատկանիշներով ավելի լավն է դարձել: Նրա ռմբարկուական ռեկորդներն անհասանելի են մյուսների համար: Ռոնալդուն ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում»,- նշել է վան դեր Սարը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին 34 հանդիպում է անցկացրել` դառնալով 31 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ Ռոնալդուն 16 անգամ աչքի է ընկել Չեմպիոնների լիգայի խաղարկության ընթացիկ մրցաշրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ